«Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, բայց՝ ոչ այդպես». Կարեն Կարապետյան

«Ասել եմ, որևէ փակ օրակարգ չկա՝ ընդհուպ մինչև արտահերթ ընտրություններ Մենք այսօր որևէ սահմանափակում քաղաքական օրակարգում չենք դնում ու չենք էլ դրել: Ամենատրամաբանական լուծումն այն է, որ քաղաքական կուսակցությունները նստեն, քննարկեն: Եթե որոշեն, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, ըստ դրա շարժվենք առաջ: Եթե այսպես շարունակենք, ունենալու ենք տնտեսական խնդիրներ, ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի կարող տալ: Ես հորդորում եմ մեր ժողովրդին մաքսիմալ սթափ մտածել: Մենք բավարարել ենք կետեր, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նստելու և խոսելու են, մեկս մյուսի վրա չճնշենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Հարցին՝ հնարավոր համարում է ընտրել «այսպես կոչված ժողովրդի վարչապետի թեկնածուին», Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Այսպես կոչված վարչապետի թեկնածուն ո՞րն է: Մի հատ բացատրեք: Ես որևիցե մի երկիր չգիտեմ, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում: Գոյություն ունեն ընտրություններ: Կան մեր քաղաքացիները, որոնք դժգոհ են, բայց ո՞նց չափենք՝ այդ քացացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ քաղաքացիներ ուզում են մեկ այլ թեկնածուի, ինչպե՞ս մենք վարվենք», - նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Կարեն Կարապետյանն ընդգծեց՝ առաջարկում են անել արտահերթ ընտրություններ։ «Եթե ժողովրդի ընտրյալն ինքն է, ինքը կգնա»,- նշեց նա։ Հարցին՝ բացառո՞ւմ է, որ իշխանությունը կգնա այդ քայլին, նա պատասախնեց. «Ես բացառում եմ, որովհետև ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ, ես չեմ բացառում, որ ժողովրդի ընտրյալը դառնա թեկնածու, դա իմ կամքը չի»։  

դիտվել է 43 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am