Վիրավորանքից դրդված. Financial Times

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող էր Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացման գնալ անձնական դրդապատճառներով. Financial Times-ի համար գրում է բրիտանացի պատմաբան Նորման Սթոունը։ Սթոունի խոսքով՝ թուրքական մայրաքաղաքում երկար ժամանակ խոսում էին մի դեպի մասին, որը տեղի է ունեցել դեռևս այն ժամանակ, երբ Թուրքիան և Սիրիան կարող էին հպարտանալ բարի դրացիական հարաբերություններով։ Մի անգամ Էրդողանների ամուսնական զույգը որոշել էր հանգստյան օրերն անցկացնել Ասադների ընկերակցությամբ` Սիրիայի նախագահ Բաշարի և նրա կնոջ՝ Ասմայի հետ։ «Ասում էին, որ դրանից հետո Ասմա Ասադը ամուսնուն էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում ամուսնուն խնդրել էր այլևս երբեք իրեն չխնդրել դա անել (հանդիպել Էրդողաններին)։ Ասում են՝ տիկին Ասադը դժգոհել է, որ Էրդողանները անկիրթ են ու անճաշակ՝ ամուսինը բանդիտ է, որն ամբողջ կյանքում միայն մի գիրք է կարդացել, իսկ կինը «շեղված է» գնումներ կատարելու վրա, չնայած հնաոճ է ու անճաշակ։ Թե ինչ է տեղի ունեցել հետո, պատմությանը հայտնի չէ, սակայն Ասմա Ասադի նամակը գրավել է թուրքական հատուկ ծառայությունների ուշադրությունը։ Անկարայում ասում են, որ հենց այդ ժամանակ Էրդողանի մոտ սկսվել է բացասական վերաբերմունքը, որը վերածվել է սիրիացի նախագահին տապալելու անհագ ցանկության. հավելում է Նորման Սթոունը։ «Ինչ էլ պատահի՝ Բաշար ալ-Ասադին հաջողվել է փրկվել, և նա դա կարողացել է անել Ռուսաստանի շնորհիվ»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ գրում է փորձագետը։ Ավելի ուշ թուրքերը խոցել էին ռուսական ինքնաթիռը՝ հայտարարելով, որ այն 17 վայրկյան խախտել է Թուրքիայի օդային տարածքը։ «Նախագահ Վլադիմիր Պուտինը ևս մի մարդ է, որը չի մոռանում վիրավորանքը։ Նա մեկ գրքից ավելի է կարդացել և խոսում է մեկից ավելի լեզուներով։ Նա ամեն ինչ այլ կերպ է տեսնում»,- գրում է Սթոունը։ Մոսկվայի պատասխանը հարվածեց թուրքական արտահանմանն ու հանգեցրեց նրան, որ ռուս զբոսաշրջիկների սիրելի Անկարայում արդեն ավելի քան 400 հյուրանոց է վաճառքի հանվել։ Նորման Սթոունն ուշադրություն է հրավիրում ռուս-թուրքական հարաբերությունների պատմությանը։ «Հարկ է մտածել՝ կկարողանա՞ր արդյոք Թուրքիան գոյություն ունենալ առանց այն օգնության, որն Անկարան ինչ-որ ժամանակ ստացել է Մոսկվայից»,- հարցնում է պատմաբանը։ Սթոունի կարծիքով՝ Անկարայի այդքան կտրուկ գործողությունները ռուսական ինքնաթիռի դեպքի ժամանակ, ջնջեցին ռուս-թուրքական հարաբերությունների բազմամյա պատմությունն ու համագործակցությունը, պայմանավորված էին միայն այն հանգամանքով, որը Թուրքիան ներկայացրեց որպես պաշտոնական վարկած՝ օդային տարածքի խախտումը։ Պատմաբանը ենթադրում է, որ համընկան մի շարք գործոններ՝ Էրդողանի վերաբերմունքը Ասադի նկատմամբ, որին աջակցում էր Ռուսաստանը, ինչպես նաև նեղացած լինելու ու զայրույթի գործոնները։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am