Քաղաքապետն ու իր «հերոս» եղբայրը. գործի են դրել փայտեր ու քարեր, կրակել են

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի երեկոյան Արարատի Հայանիստ գյուղում, որը հայտնի է Մեյմանդար անունով, ծեծկռտուք է տեղի ունեցել՝ անհայտ անձինք ծեծել են բողոքող ցուցարարներին, որոնք ցանկացել են փակել ճանապարհը։ Անգամ կրակել են ցուցարարների ուղղությամբ։ Կա վիրավոր, որի ինքնությունը ճշտել չհաջողվեց, ասացին միայն, որ Էջմիածնի բնակիչ է։ Մեր տեղեկություններով՝ ցուցարարների վրա հարձակվողներին ղեկավարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։ Նրա հետ են եղել մասիսցի Զիբիլի Գոռիկը, քաղաքապետի այլ մտերիմներ։ Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանի բանդան աչքի ընկավ նաև Հերացու փողոցում՝ հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա։ Այս դեպքով, սակայն, քրգործ չի հարուցվել, քանի որ Մասիսի քաղաքապետը Վովա Գասպարյանի թիկնազորի պետի փեսան է։ Հայանիստի միջադեպի վերաբերյալ էլ, կարծես, գործ չի հարուցվել, ոստիկանության կայքում հաղորդում չկա։ Մեզ ասացին, որ Գոռ Համբարձումյանը ողջ ընթացքում իր պատժիչ խմբով շրջել է Մասիսի համայնքներով ու բռնի ուժով ցրել ցույցերը։ Ապրիլի 23-ին էլ Երևան-Երասխավան հատվածում են ծեծել ցուցարարներին։ Հայանիստի համայնքապետ Բալաբեկ Սարկիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը․ «Տուժող անձն իմ համագյուղացին չէ, աշխատում է մեր գյուղում, Էջմիածնի գրանցում ունի»։ Իսկ ովքեր են ծեծողները, չի կարող ասել, ծեծկռտուքն ու կրակոցը, նրա խոսքով, կարճ են տևել, և ինքը չի հասկացել, թե ով ով է․ «Փայտերով, մահակներով, քարերով այնպես էին հարվածում, ես ասում էի, որ այստեղի համայնքապետն եմ, դադարեցրեք, բայց ամեն ինչ իրար էր խառնվել, էդ կրակոցն էլ էնքան կարճ տևեց, իմ մեքենան էլ վնասվեց»։ Ճի՞շտ է, որ Մասիսի քաղաքապետի եղբայրն է եղել․ գյուղապետը փոքր պաուզայից հետո ասաց․ «Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, բոլորին անվանական չեմ ճանաչում… Կարող ա մի պահ ինքը եկած-գնացած լինի, բայց էդ կռիվների ժամանակ չկար»։ Տեղեկացանք, որ Գոռ Համբարձումյանը երեկ թռել է Ֆրանսիա, տուժածի կողմնակիցներն էլ որոշել են հաշիվ պահանջել եղբորից և գնացել են նրա Արեշի տան վրա»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am