«Որ հարկադրված հեղափոխություն կատարած երկիրը կարող է զարգանալ թռիչքաձև, ցույց է տալիս նաև վիճակագրությունը». Սեյրան Գրիգորյան

Աշխարհում տեղի են ունեցել առանց զոհերի ավարտված մի ամբողջ շարք հեղափոխություններ։ Այդ առումով փայլում են հատկապես 1989 թվականի արևելաեվրոպական հեղափոխությունները։ Իրենց «հանրապետականների» դեմ բարեհաջող ապստամբած բոլոր երկրները՝ բացի մեկից (Ռումինիա), կարողացել են տանել խաղաղ, կազմակերպված անհնազանդության բնույթ ունեցող պայքար և հաղթել՝ խորտակելով բռնապետերի իշխանությունը։ Երկու տարի առաջ՝ 2016 թ․ ամռանը, ես եղել եմ, ճիշտ է, շատ կարճ ժամանակով, այդ երկրներից չորսում՝ Գերմանիայում (նախկին ԳԴՀ), Չեխիայում, Սլովակիայում և Հունգարիայում։ Եվ ոչ մեկում չեմ զգացել հետհեղափոխական անկման, առավել ևս քաոսի կամ թշվառության հետքեր, որոնցով վախեցնում են մեզ ճահիճի սիրահարները։ Որ հարկադրված հեղափոխություն կատարած երկիրը կարող է զարգանալ թռիչքաձև, ցույց է տալիս նաև վիճակագրությունը։ Թվարկված երկրներից նվազ հայտնի Սլովակիայում, որը, ի դեպ, «քնքուշ հեղափոխությունից» մի քանի տարի հետո «թավշյա ապահարզանով» անջատվեց նախկին Չեխոսլովակիայից, մեկ շնչին ընկնող տարեկան համախառն արդյունքը կազմում է 34,743 ամերիկյան դոլար։ Հիշեցնելով, որ սա որևէ երկրի քաղաքացիների բարեկեցության գլխավոր ցուցանիշն է, ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում մեկ շնչին ընկնող տարեկան համախառն արդյունքը կազմում է․․․ 9,098 ամերիկյան դոլար։ Առայժմ, այսինքն՝ հեղափոխությունից առաջ։ Սեյրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

դիտվել է 30 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am