Պահանջում են Վովա Գասպարյանի հրաժարականը

Գործող ռեժիմի պատվարներից մեկն էլ ոստիկանությունն էր՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ։ Այս օրերին ոստիկանները ոչ միայն բիրտ ուժ էին կիրառում ցուցարարների նկատմամբ, այլեւ Գասպարյանի թիկնազորի պետ Արշակի բանդաներն էին գլխավոր դերակատարները, հատկապես Էրեբունու դեպքերի ժամանակ։ Իսկ Արշակի մերձավորները՝ եղբոր գլխավորությամբ, անգամ անչափահասների էին ծեծի ենթարկել եւ տեսանյութն էլ կա համացանցում։ Եւ եթե վարչապետ Սերժ Սարգսյանը հեռանում է, առաջին հերթին պետք է փոխվեն ուժային կառույցների եւ հատկապես՝ ոստիկանության ղեկավարը։ Այսօր փաստաբան Ամալյա Ավագյանն, օրինակ, ֆեյսբուքում գրել է․ «Մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Ես, որպես հայ կին եւ մայր առաջինը պահանջում եմ անհապաղ բոլոր ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը, նրանք սովետական՝ Քոչարյանի եւ Սերժի կադրերն են։ Հատկապես՝ Վովա Գասպարյանը րոպե առաջ պետք է հրաժարական տա, քանի որ այս օրերին մեր բոլորի աչքի առաջ իր հրամանով ոստիկանները ծեծի էին ենթարկում մեր երիտասարդներին եւ մասսայական անկարգությունները միայն նրանք էին կատարում։ Պահանջում եմ․․․»։ Սակայն այն պահին երբ նման ստատուսներ էին գրվում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունում էր նույն ոստիկանապետ Վովա Գասպարյանին եւ շնորհակալություն հայտնում «ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ վերջին օրերին զանգվածային հավաքների, ցույցերի ու երթերի ընթացքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, հասարակական անվտանգությունը պահպանելու, կատարած աշխատանքի և հանդուրժողականության համար»: Վարչապետի պաշտոնակատարը նաեւ կարևորել է «հանրապետությունում հասարակական կարգի պահպանման, հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքը: Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ հանրապետությունում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է և ընդգծել, որ ոստիկանությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրների լուծումը»: hraparak.am

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am