Կապանի ցուցարարները պահանջում են մարզպետի հրաժարականը

Ապրիլի 23-ին մարզկենտրոնում ցույցերը սկսեցին, ինչպես ասվել է ավելի վաղ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին հղած հստակ պահանջով՝ «Մո-ծակ, հե-ռա-ցիր»: Բուռն իրադարձություններով լեցուն այդ օրն ավարտվեց ցուցարարների նույն պահանջով՝ «Մարզ-պետ, հե-ռա-ցիր»: Մարզպետարանի մուտքի մոտ հավաքված ցուցարարները մի պահ ավելի խստացրին պահանջը եւ հնչող կարգախոսը փոխեցին հայհոյախոսության՝ «Մարզ-պետ, …- տիր»: Դա ժամը 17-ի սահմաններում էր: Այդ պահին Վահեն թաքնված էր իր աշխատասենյակում՝ թիկնապահների ուժեղացված հսկողության ներքո: Ուժեղացվել էր նաեւ մարզպետարանի հսկողությունը: Գաղութարարները սպասում էին՝ ուր որ է ցուցարարները կխուժեն մարզպետարան եւ վրեժ կլուծեն ապրիլի 22-ին մարզպետի ու նրա թիկնապահների կողմից կատարված խուլիգանական արարքի համար: Լարված այդ իրավիճակում մարզպետի թիկնազորն այլեւս չէր կարող հարձակվել ցուցարարների վրա, ինչպես կատարվել էր մեկ օր առաջ: Ի դեպ, նոր մանրամասներ են ի հայտ գալիս կիրակի օրը՝ ապրիլի 22-ին, Կապանի Թումանյան փողոցում ցուցարարների եւ մարզպետի ու նրա թիկնապահների բախման մասին, որ տեղի է ունեցել Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի ներկայությամբ: Փաստորեն մարզպետ Վահե Հակոբյանը եւ նրա թիկնապահները խուլիգանական արարք են կատարել՝ հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող: Զարմանալին, սակայն, դա չէ, քանի որ Վահեից ուրիշ բան չէր էլ կարելի սպասել: Արտառոցն այն է, որ մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, մարզի ոչ բարով ոստիկանապետ Արշավիր Գեւորգյանը մինչեւ հիմա չեն արձագանքել Վահե Հակոբյանի եւ նրա թիկնազորի խուլիգանական արարքին: Ապրիլի 23-ին ոչ պակաս տարօրինակություն է թույլ տվել Կապանի N2 ավագ դպրոցի տնօրեն Ռիտա Օվչյանը: Ավագ դպրոցը սեփական բոստանի հետ վաղուց շփոթած այդ տիկինը սպառնալիքների տարափ է ուղղել դպրոցի այն աշակերտներին, ովքեր ազնիվ մղումով նույն օրն առավոտյան դուրս էին եկել փողոց եւ հռչակել վաղուց սպասված եւ պատմական կարգախոս՝ «Մո-ծակ, հե-ռա-ցիր»: ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ syuniacyerkir.am

դիտվել է 9 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am