Սադրիչներին առաջնորդում էր Ճոյտը. Էջմիածնի քաղաքապետ

Էջմիածնի քաղաքապետարանը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ սպանվել է իրենց աշխատակիցը։ Քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ երեկ տեղի ունեցած իրադարձությունները ղեկավարել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով հանրության շրջանում հայտնի է նաև Ճոյտ մականունով։ Գրում է hraparak.am «Ապրիլի 23-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածնում մահացու դանակահարել են արցախյան պատերազմի ազատամարտիկ, քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից, Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից 46-ամյա Նվեր Հովհաննիսյանին: Դեպքի առթիվ որոշ տարրեր տարածում են ակնհայտ ապատեղեկատվություն, թե իբր Նվեր Հովհաննիսյանը խոչընդոտել է բողոքող ցուցարարների երթը, որպեսզի չգնան Երեւան, հաշվի չառնելով, որ դեպքը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր անց, երբ որեւէ երթ չի եղել եւ խոսք լինել անգամ չի կարող երթը խոչընդոտելու մասին: Բանն այն է, որ որոշ անձինք, ցանկանալով օգտվել ստեղծված իրավիճակից, Էջմիածնի հրապարակում կատարել են սադրիչ գործողություններ եւ հայտարարություններ` փորձելով խաղաղ բնակիչներին դրդել անօրինական գործողությունների: Սադրիչներին էլ առաջնորդում էր նախկինում եւս նման աշխատաոճով աչքի ընկած, քրեական անցյալ ունեցող, պետությունից հարկեր թաքցնելու, այլ մեքենայությունների համար մի քանի անգամ դատարանի օրինական վճռով մեղավոր ճանաչված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտ: Արդյունքում` կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վիրավորումից մահացել է ապրիլյան եւ քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից Նվեր Հովհաննիսյանը: Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին, քաղաքապետարանը երբեք որեւէ կերպ չի խոչընդոտել խաղաղ ցույցերը եւ մարդկանց ազատ կամարտահայտման դրսեւորումները: Քաղաքապետարանի հստակ դիրքորոշումն է, որ իշխանության բոլոր մարմինները պետք է անվերապահ կատարեն իրենց պարտականությունները, չի կարելի թույլ տալ երկրում անիշխանության մթնոլորտ, ամեն տեսակի կասկածները պետք է հաստատվեն կամ փարատվեն դատարանների, այլ իրավասու մարմինների որոշումներով: Չի կարելի թույլ տալ, որ հեղափոխությունից հետո ջրի երես բարձրանա փրփուրը: Էջմիածնի քաղաքապետարանը կոչ է անում չտրվել սադրանքներին, չլսել սադրիչների կեղծ կոչերը, զերծ մնալ անօրինական գործողություններից եւ սթափ գնահատել ստեղծված իրավիճակը, չդառնալ գործիք սադրիչների եւ հանցագործների ձեռքին: Լրատվամիջոցներին էլ խնդրում ենք չտարածել կեղծ ու անհիմն, չճշգրտված տեղեկատվություն»:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Մակրոնն այդ ամենը ասում է՝ Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար Հայաստանի գնով Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am