Առնետավազքն անխուսա­փելի է

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Խոստովանեմ, մինչև ապրիլի 20-ը ես ենթադ­րում էի, որ ընդդիմադիր շարժումը կմարի: Բայց այդ իմ սխալը ներելի է. որովհետև չէի պատկերացնում, թե որքան են կյանքից կտրված մեր իշխանությունները, և, մասնավորապես, որքան հնացած են նրանց պատկերացումները տեղե­կատվության տարածման ժամանակակից տեխնոլոգիաների մասին: Բայց դա առանձին թեմա է: Իրավիճակն արագ լիցքաթափվեց և, բարե­բախտաբար, անարյուն` ի պատիվ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի: Երրորդ նա­խագահի հասցեին այս պահին հայհոյանքներ գրելը շատ հեշտ է (կարծում եմ` նախագահ եղած ժամանակ էլ դժվար չէր): Հիմա ժամանա­կը չի գնահատելու Սերժ Սարգսյանի 30-ամյա գործունեությունը, որում եղել են թե´ պայծառ էջեր, թե´ սխալներ ու տապալումներ, ինչպես և ցանկացած այլ քաղաքական գործչի դեպքում: Բայց, որ նա հեռացավ ոչ այնպես, ինչպես որ դա կաներ մեկ այլ քաղաքական գործիչ (ինք­ներդ գիտեք, թե ով)՝ դա փաստ է:

 Լուծումը շարունակում է մնալ երկխոսությունը: Ճիշտն ասած, երբ մի քանի օր առաջ ես գրում էի երկխոսության մասին, նկատի չունեի մի քա­նի տասնյակ լրագրողների առաջ նստելն ու ու­ղիղ եթերում իրար մեղադրելը: Հիմա, որ վաղը լինի լիագումար նիստ, ենթադրում եմ, որ էլի դրա նման մի բան կստացվի: ԲՀԿ-ն, մոռանա­լով, որ խմբակցության կեսը կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետության օգտին, հանդես կգա սուպերհեղափոխական դիրքերից և կհավաստիացնի, որ միշտ Փաշինյանի կող­քին էր: Դաշնակցությունը նույնպես, թեև այդ աստիճանի կուրծք չծեծելով, կասի, որ Հայաս­տան աշխարհում նոր արշալույս է բացվել: ՀՀԿ-ականները կփորձեն թեթևակի դիմադրել:
Հենց այդ պատճառով, ինձ թվում է, խելամիտ չէ միանգամից ԱԺ լիագումար նիստ հրավիրել և երեսպաշտության վրա ժամանակ կորցնել: Գործը շատ ավելի արագ կգնա, եթե փակ խորհրդակցություններ անցկացվեն խորհրդարա­նական խմբակցությունների հետ, և հետո միայն համաձայնեցված որոշումը բերեն լիագումար նիստ: Այն, ինչ ես հիմա կգրեմ, գիտեմ, որ շատերին դուր չի գա: Հեղափոխական էյֆորիայի ազդե­ցության տակ պետք չէ կասեցնել ՀՀԿ-ի գործու­նեությունը, ով հավատում է այդ գաղափարնե­րին, կարող է շարունակել իր գործունեությունը, իսկ ով կուսակցական տոմս է վերցրել, այսպես ասենք, «այլ պատճառներով» (իսկ իշխող կու­սակցությունում սովորաբար այդպես էլ լինում), միևնույն է, կփախնի: Առնետավազքն անխուսա­փելի է»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am