Հովիկ Աբրահամյանի որդին ահռելի կարողության տեր է
Հրապարակ օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի` ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, չնայած երբեմն մամուլ սպրդող լուրերին, թե Աբրահամյանների գործերն Արգամիչի պաշտոնանկությունից հետո լավ չեն, ահռելի կարողության տեր է: Որդի Աբրահամյանի առասպելական հարստության մաս են կազմում նաև Ծաղկաձորում նրա անունով գրանցված երկու հողակտորները: Դրանցից մեկը` 1,37 հա ընդհանուր մակերեսով, Ծաղկաձոր քաղաքի Անտառային 1-ին թաղամասում: Մյուսը` 0,022 հա ընդհանուր մակերեսով, նույնպես նույն` Անտառային 1-ին թաղամասում է, թիվ 4 հասցեում: Ի դեպ, Արգամ Աբրահամյանին պատկանող այս անշարժ գույքին Ծաղկաձորի համայնքապետարանը վերջերս է հասցե տրամադրել, հավանաբար` մոտ ժամանակներս այդ հողակտորների վրա կկառուցվեն հանգստի ու վայելքի հերթական օբյեկտները»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
