ՀՀ և Արցախի նախագահները Ծիծեռնակաբերդում էին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ կառավարության անդամներն ու ՀՀ Աժ պատգամավորները Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1915թ.-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախագահ Արմեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգևոր դասը հոգեհանգստյան պաշտոն կատարեց, հավաքվածները գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը:
