Վազգեն Մանուկյանը նշում է Սերժ Սարգսյանի հեռացումը
Հրապարակ օրաթերը գրում է. Սերժ Սարգսյանի հրաժարականը ուրախացրել է ոչ միայն ընդդիմադիրներին, այլեւ անգամ պաշտոնյաներին, յուրայիններին: Իսկապես, իշխանության մի թեւում խորը անորոշություն է, հուսահատություն, իշխանության մի թեւը «մեռած է թաղած չի», մյուս թեւը չի էլ թաքցնում իր ուրախությունը, քանի որ նախկին նախագահն ու վարչապետը իրենց ոտքը երբեւէ տրորել է: Այսպես, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ում Սերժ Սարգսյանը անհայտությունից գտել, բերել, կարգավիճակ ու պաշտոն է տվել՝ 2009թ մարտին նշանակել է բավականին ծանրակշիռ կառույցի՝ Հանրային խորհրդի նախագահ, պաչզվում է՝ ուրախացողների թվում է։ Նա արդեն մի խմբի հետ կոնյակով-բանով նշել է վարչապետի հրաժարականը: Հիշեցնենք, որ նա ժամանակին՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին էլ չէր թաքցրել իր ուրախությունը՝ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունից անմիջապես հետո լրագրողների մոտ դուրս գալով փայլող աչքերով։
