Նոր մանրամասներ.ով էր Էջմիածնում սպանվածը/լուսանկար/

Երեկ՝ ապրիլի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի և հատկապես կարևոր գործերվ ավագ քննիչ Արշակ Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ՝ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանն է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա Արցախյան և Քառօրյա պատերազմի մասնակից է եղել, առաջին կարգի հաշմանդամ էր, խնամքին ուներ 2 դուստր։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Վաղարշապատ են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։ Կան տեղեկություններ, որ մինչև սպանությունը ազգային ժողովի նախկին պատգամավորներից մեկը մի քանի անձանց հետ հրահրումներ է կատարել սպանության վայրում, որից հետո հրահրողներից մեկը դանակով հարվածել է Ն. Հովհաննիսյանին, ում հանրապետությունում ավելի շատ ճանաչում էին Արմեն։ Նրան այդ անունով կոչում էին մարտական ընկերները։ Արցախյան և Քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից Նվեր (Արմեն) Հովհաննիսյանն է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Նվեր Հովհաննիսյանի կենսագրությունը Նվեր Ալեքսանդրի Հովհաննիսյանը ծնվել է 1972թ. հունվարի 21-ին Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում: 1979-1989թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի Վ. Ռշտունու անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը: 1990թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տրանսպորտային ֆակուլտետը: 1997թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի լրիվ դասընթացը՝ մետաղահատ հաստոցներ և գործիքներ մասնագիտությամբ՝ ատանալով ինժեներ-մեխանիկի որակավորում: 1993-1994թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ծառայության ժամանակ Նվեր Հովհաննիսյանը մասնակցել է Հորադիզի ինքնապաշտպանական մարտերին: 1994թ. հունվարի 26-ին վիրավորվել է Հորադիզ գյուղում՝ զրկվել աջ ոտքից և ձեռքից, ու զորացրվել: Այժմ առաջին կարգի հաշմանդամ էր: 1999-2005թթ. երկու անգամ ընտրվել է Էջմիածնի քաղաքապետարանի ավագանու անդամ: 2008թ.-ից աշխատում էր Էջմիածնի քաղաքապետարանում իբրև քաղաքապետի օգնական: 2009թ. ՀՀ ԵԿՄ Էջմիածնի տ/բ-ի փոխնախագահն էր: Պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանով «Մարտական գործողությունների մասնակից» «Մարտական ծառայության» մեդալներով, «ԵԿՄ» հուշամեդալով, ՀՀ ՊՆ հրամանով «Ծովակալ Իսակով» մեդալով և «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով: Ամուսնացած էր, ուներ երկու դուստր:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am