Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունները տեղի կունենան ապրիլի 25- ին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ապրլի 23-ին կայացած հանրահավաքի ընթացքում վերահաստատեց, որ իր և իր թիմակիցների առաջարկած քաղաքական երկխոսության օրակարգը շարունակում է մնալ ուժի մեջ: Ըստ Փաշինյանի՝ իրենց առաջարկած օրակարգը մի քանի հարց էր ներառել: Չորեքշաբթի օրը, ապրիլի 25-ին, ժամը՝ 11:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նա սկսելու է բանակցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: «Քայլ երկու՝ Ազգային ժողովը վարչապետ է նշանակում, և դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո էլ հնարավոր ամենաշուտ տրամաբանական ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - նշեց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես կարևորեց, որ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը այսուհետև փակված է: «Ներքաղաքական, ներհասարակական կյանքում ատելության և վենդետայի մթնոլորտը պետք է բացառել, և ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամական է նրանց նկատմամբ: Բոլոր գործարարներին՝ վենդետտա չի լինելու, ատելություն չի լինելու, վրեժխնդրություն չի լինելու: ՀՀ-ում հաստատվելու է ազատության , եղբայրության, օրինականության և ազգային միասնության մթնոլորտ»,- շեշտեց ԱԺ պատգամավորը: Փաշինյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ԼՂՀ իշխանություններին, ովքեր այս իրավիճակում պահպանեցին կատարյալ զսպվածություն, չեզոքություն և չտրվեցին սադրանքներին:  «Ամերիկայի ձայն»:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Մակրոնն այդ ամենը ասում է՝ Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար Հայաստանի գնով Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am