Հրաժարականը շատ սխալ եմ համարում. Գառնիկ Իսագուլյան

«Ես մնում եմ իմ տեսակետին, ըստ իս՝ հրաժարականը շատ սխալ էր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Մեր զրուցակիցը շարունակում է. «Նա կարող էր նույն գործողությունն անել միանգամայն ուրիշ սցենարով։ Նախ և առաջ պետք է վերադառնայինք այն վիճակին, որից սկսել էինք։ Շատ կարևոր է, որ վերադառնայինք խաղաղ ու հանգիստ վիճակի։ Նա կարող էր ասել՝ պետք է անել սա և սա, որից հետո ես կարող եմ հրաժարական տալ և այդ գնալու պարագայում ո՞ւմ և ո՞նց եմ հանձնում ամեն ինչ։ Շատ-շատերը հիմա իրենց հավանաբար խաբված կզգան, ամեն ինչ չհասկացված և շատ վտանգավոր է, որ հիմա տոնում են հաղթանակ, ի՞նչ են տոնում, մենք այդ նույն հաղթանակին այլ ճանապարհով կարող էինք հասնել»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ եթե լուրջ փոփոխություններ չլինեն՝ դա կբերի հերթական հիասթափության. «Հիասթափությունը շատ ավելի վատ իրավիճակի կբերի, քան կար մինչև հիմա։ Եթե այս էմոցիաների բարձրակետում թե՛ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները, թե՛ իշխանությունները բանակցությունները չտանեն այնպես, որ համապատասխանի Սահմանադրությանն ու օրենքին՝ շատ ավելի վատ։ Ես այդ Սահմանադրությանը դեմ եմ եղել, ասել եմ, որ այն ունի խութեր, որոնք շատ ծանր բաներ են մեզ պարտադրելու։ Հիմա հարկավոր է վերադառնալ Սահմանադրական օրենքների շրջանակ, ու հանգել մի լուծման, որտեղ հաղթողներ ու պարտվողներ չլինեն, հաղթի պետականությունն ու ժողովուրդը»,- ընդգծեց Իսագուլյանը։

 Նրա խոսքերով՝ եթե հիմա թավշյա հեղափոխության ճանապարհով գնանք, մենք կունենաք մի իրավիճակ, որն անդառնալի կարող է լինել. «Թավշյա, նարնջագույն հեղափոխություն ասենք, թե արաբական գարուններ, հիշեք՝ այդ բոլոր պարագաներում պետությունները կորուստներ են ունեցել։ Այսօր Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ընթացող այդ մեծ պատերազմի պայմաններում մեր տարածաշրջանը կարող է հետաքրքրություններ ներկայացնել։ Մենք չպետք է դա թույլ տանք։ Ուրախ եմ, որ այսօր մեր սիրելի դերասաններից Հակ Մարությանը հիշեց Արցախը, դա պետք է վաղուց արվեր։ Հիշեք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ամենածանր հանրահավաքների ժամանակ ասում էր՝ Աստված չանի, եթե արտաքին թշնամին փորձի՝ մենք ներսում տարաձայնություններ չունենք։ Այսօր ասվեց՝ եթե մենք բաց ձեռքերով այդ հաղթանակը տարանք ներսում, դրսում զենքով այդ հաղթանակն անպայման կտանենք։ Կարևոր է գիտակցենք դա, եթե գիտակցենք՝ ուրեմն մենք տարածքային կորուստ, ի տարբերություն մյուս պետությունների, չենք ունենա։ Մենք չպետք է «և-և»-ի քաղաքականությունը դարձնենք նորից «կամ-կամ»-ի քաղաքականություն»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am