Երևան-Սևան մայրուղում իրավիճակը լարված է

Գեղարքունիքում Երևան-Սևան մայրուղու Գագարինի հատվածը փակ է:Տեղում են Նիկոլ Փաշինյանի ծնողները: Հիշեցնենք,որ կեսգիշերն անց տեղեկություններ տարածվեցին,որ պահվում է Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում,սակայն ավելի ուշ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը լուր տարածեց,որ նրան տեղափոխել են,իսկ թե որտեղ է Փաշինյանն այս պահին,դեռ հայտնի չէ: Ավելի ուշ ,ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ Փաշինյանի պահման վայրը հայտնի և ընտանիքը տեղեկություններ ունի: Նիկոլ Փաշինյանի հայրը` Վովա Փաշինյանը լրագրողներին  ասաց, որ որդու մասին բացարձակ տեղեկություն չունի: Նա տեղեկացրեց, որ մեքենայով ուղևորվում է Երևան: Երևան-Սևան մայրուղում իրավիճակը լարված է: Այնտեղ մարդիկ փակել են փողոցը: Մի տղամարդ ասաց. «Հասկանում ենք, ժողովուրդ ջան, բայց եթե մենք ներկայանում ենք որպես հայրենասեր, տուրիստներն այս կողմով գնում են Դիլիջան, բաց թողեք այդ ավտոբուսները գնան, հասնեն»:  Ի պատասխան մի կին բղավեց` թող տուրիստները տեսնեն, թե Հայաստանում ինչ է կատարվում:

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Մակրոնն այդ ամենը ասում է՝ Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար Հայաստանի գնով Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am