Ո՞ր մի երկրում նախագահին կասեն՝ դու արի ստեղ հանդիպելու և ինքը կգնա.Նալբանդյան

Երկրում տեղի ունեցող վերջին զարգացումների լիցքաթափման ձևը բարի կամքն ու երկխոսությունն է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Բայց որևէ երկխոսություն, բարի կամք, կարող է հաջողություն ունենալ, եթե դա պատասխան է ստանում, երկկողմանի է։ Այս պարագայում երկրի ղեկավարները, հոգևոր առաջնորդները, քաղաքական ուժերը, մեր միջազգային կառույցները բազմաթիվ կոչեր են արել երկխոսության։ Մինչ այսօր այդ երկխոսությունը, փաստորեն, մերժվել էր։ Դա ակնհայտ դարձավ նաև երեկվա հանդիպմանը՝ վարչապետի և Նիկոլ Փաշինյանի միջև», - նշեց Նալբանդյանը։ Նախարարի խոսքով,ինքը բազմաթիվ հադիպումներ է ունեցել դեսպանների հետ, ովքեր գնահատել են այն համաչափ, առավել քան զուսպ մոտեցումը, որը ցուցաբերվել է իրավապահ մարմինների կողմից: «Ո՞ր մի երկրում նախագահին կասեն՝ դու արի ստեղ հանդիպելու և ինքը կգնա: Չեմ կարծում էդպիսի երկիր կարող եք դուք ինձ հիշեցնել: Կամ վարչապետին: Եվ ասել, չէ, դու արի այստեղ, այդ ժամին և այս ձևաչափով և այլն: Բայց հանրապետության նախագահը, դուք էլ տեսաք, այցելեց Հանրապետության հրապարակ՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ:Որևէ հանդիպում կամ բանակցություն մամուլի ներկայությամբ չի լինում: Ոչ մեկ դեմ չէ մամուլին հրավիրել և՛ սկզբում, և՛ վերջում, ինչպես կարգն է, բայց, միգուցե, ավելի ճիշտ կլիներ, ավելի օգտակար կլիներ և ավելի արդյունավետ կլիներ, եթե իսկապես հանդիպում լիներ և բանակցություններ լինեին: Բայց, փաստորեն, մերժվեց այդ երկխոսության առաջարկը»,- հավելեց Էդվարդ Նալբանդյանը:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Մակրոնն այդ ամենը ասում է՝ Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար Հայաստանի գնով Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am