Գնում եմ Փաշինյանի մոտ` բանակցելու. Կարեն Կարապետյան
«Որոշում է կայացվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի դիմումն Ազգային ժողովից հետ վերցնել,:Այսօր մենք որոշում ենք կայացրել դիմել Գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը պատգամավորների վերաբերյալ Ազգային ժողովից հետ վերցվի: Ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծումներ գտնենք», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: «Կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք և սթափություն, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, որ անկախ նրանից, թե ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն, կարող ենք նստել և տրամաբանական լուծում տալ»,-հավելել է նա:
