«Երկխոսությունը ոչ միայն՝ հնարավոր, այլև՝ անհրաժեշտ է». Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը  հույս հայտնեց, որ իրենց տարածած տեսանյութի իրական լինելը կասկածի տակ չի դրվում.«Հակառակորդը յուրաքանչյուր վայրկյան հետևում է մեր մոտ զարգացող իրադարձություններին,և նեղ մասնագիտական գիտելիքներ պետք չի ունենալ՝ հասկանալու, որ առկա մարտահրավերների պարագայում, հակառակորդի՝ իր առջև դրված խնդիրների տեսանկյունից, մեր ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում՝ նրանց կողմից գործողություններ ձեռնարկելու»: « Ներսում ամենածանր իրավիճակում իրենց պարտքն է՝ կատարել պարտավորությունները սահմանին և պաշտպանել սահմանի անձեռնմխելիությունը։Վտանգները շատ հասկանալի են, դա ռիսկայնության բարձրացում է, պետական կառավարման համակարգի արգելափակման դեպքում բարդանում է պաշտպանական գործառույթը, ռեսուրսների կառավարման խնդիրն է, որ, օրինակ, եթե ԱԳՆ շենքն արգելափակված է, դա չի կարող նպաստել պաշտպանունակության գործին.Ամենակարևորը՝ պատերազմական գործողությունների մեջ չափազանց կարևոր գործառույթ է զորահավաքային աշխատանքը։ Ո՞նց եք կարծում, լարվածության դեպքում զինկոմիսարիատը դա կարողանալո՞ւ է լիարժեք անել, թե՞ ոչ»,ասաց նա: Վ.Սարգսյանի կարծիքով՝ երկխոսության շարունակման հավանականություն միշտ կա, և հայը հայի դեմ չպետք է դուրս գա որևէ ձևով. «Ես կարծում եմ, որ երկխոսությունը ոչ միայն՝ հնարավոր, այլև՝ անհրաժեշտ է։ Ես համարում եմ, որ, փառք Աստծո, այս պահին ոչ մի կարմիր գիծ անցած չի որևէ կողմից, ես համարում եմ, որ մենք սթափ և բանական ժողովուրդ ենք և ի վիճակի ենք մեր խնդիրները լուծել բանական ձևով։ Ավելին, ես կարծում եմ, որ, եթե նայենք մեր անցյալ փորձին անկախ Հայաստանի պատմության, կտեսնենք, որ այս լարվածության նման որևէ լարվածություն անհետևանք չի անցել»։ Դիտարկմանը, որ երեկ հարթակում ելույթ ունեցավ նաև ապրիլյան պատերազմի մասնակից, Վիգեն Սարգսյանը հերքեց, որ ելույթ ունեցողը  իրականում ապրիլյան պատերազմի մասնակից էր: Ըստ Սարգսյանի՝ նա  զորամասում մարտական հերթապահություն է իրականացրել, առաջնագծում չի եղել և մարտական գործողությունների չի մասնակցել, բայց տարբերություն չկա, եթե անգամ մասնակցել է, ինքն էլ իր կարծիքն ունի: Վ.Սարգսյանը նշեց, որ «նամակ սահմանի զինվորից ոստիկանին» և նման տիպի տարածվող այլ նյութերն արագ հերքվում են, բայց կարող են նույնիսկ լինել զինվորներ, որոնք սատարում են Փաշինյանին, դրանից ոչինչ չի փոխվում, բանակում կարող են լինել տարբեր կարծիքներ, քաղաքական գործունեությամբ չզբաղվելու սահմանափակումներ կան սպայական անձնակազմի համար, բայց պետք չէ դրանից այդքան կառչել, շահարկել չի կարելի:

Վ.Սարգսյանը նկատեց, թե իրենից շատ ժամանակ չի պահանջվի բազմաթիվ նամակներ ստանալ սահմանից, որտեղ կասվի, որ պետք է դադարեցնել ցույցերը, որովհետև դրանք վտանգավոր են, և այլն. «Սա խաղի կվերածվի։ Մենք ա՞յդ խաղն ենք ուզում խաղալ»:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Մակրոնն այդ ամենը ասում է՝ Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար Հայաստանի գնով Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am