Ինչ է հայտնում Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ձերբակալության և գտնվելու վայրի մասին

«Ավանդույթի, ժամանակի հարց է, որ խորհրդարանական ձայն ունեցող ընդդիմությունը և փողոցային պայքարի միակ լծակ ունեցող ընդդիմությունն իրարից պետք է ժամանակի մեջ սկսի տարբերակվել, որովհետև խորհրդարանական ժողովրդավարության հրաշքը հենց դրա մեջ է, որ այն ընդդիմությունը, որ ստացել է ժողովրդի քվեն և ունի ներկայացվածություն խորհրդարանում, ունի այլ գործիքակազմ խնդիրները լուծելու, քան այն ընդդիմությունը, որ չունի այդ հնարավորությունը, և ստիպված է լինել փողոցում։

 Կարծում եմ, որ սա հերթական փորձաշրջան է մեր ժողովրդավարացման կայացման համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Պատգամավորի պարագայում կան ներպետական և միջազգային հստակ ընթացակարգեր, որ պետք է հաղթահարվեն։Օրենքի տառը պահպանվելու է»,-ասաց նա։ Անդրադառնալով վերջին օրերին ոստիկանության գործողություններին՝ Վ.Սարգսյանը նշեց, որ ինչքան էլ արհեստավարժ ու պատրաստված լինի, միշտ կարող է եզրին գտնվել ուժի կիրառման անհամաչափության կամ անհրաժեշտության առումով։ Նա կարևորեց հետագա քննության հարցը և ոստիկանության նկատմամբ ի սկզբանե չլինի ապրիօրի մեղավորության կանխավարկած. «Դա կարող է միջոցառման կազմակերպիչներին դուր գալ կամ չգալ, բայց հավատացնում եմ ձեզ, անգործության հետևանքները ավելի ծանր կարող են լինել, քան այն գործողությունները, որ ոստիկանությունն ի պաշտոնե պարտավոր է կատարել»։ Դիտարկմանը, որ 24 ժամ է անցել, սակայն ո՛չ ընտանիքի անդամները, ո՛չ փաստաբանը չգիտեն, թե որտե՞ղ է պահվում Նիկոլ Փաշինյանը, Վ.Սարգսյանը հակադարձեց, թե դա ոչ թե կուսակցական գործչի, այլ իրավապահ մարմիններին տրվելիք հարց է. «Այդ հարցն ուղղեք համապատասխան մարմիններին»։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Մակրոնն այդ ամենը ասում է՝ Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար Հայաստանի գնով Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am