Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում. Սահակաշվիլի
«Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում: Որպեսզի սեփական իշխանությունը հարգի նրանց և որպեսզի նրանց համար կարևոր հարցերը չլուծվեն Մոսկվայում: Կրեմլն իր հերթին չի ցանկանում, որպեսզի որևէ մեկը վերջնական հաղթանակի հասնի հայ-ադրբեջանական հակամարտությունում: Մոսկվան պարզապես երկարաձգում է հակամարտությունն ու այն օգտագործում երկու երկրների քաղաքականությունը վերահսկելու համար: Ավաղ, Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանության զգալի մասը, և նրա հպարտ ժողովուրդն այժմ արձագանքում է դրան»,ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ, այժմ վտարանդի Միխաիլ Սահակաշվիլին և երեվա հանրահավաքից լուսանկար հրապարակել:
