Ֆլեշմոբ. կանայք կաթսաներով ու շերեփներով նվագեցին Սերժ Սարգսյանի վերջին զանգը (տեսանյութ)
Հանրապետության հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ երեկ տեղի ունեցավ ընդդեմ Սերժ Սարգսյանի հերթական հանրահավաքը: Հանրահավաքի ընթացքում մասնակիցներն առաջարկեցին, որ կանայք 23:00-ին անցկացնեն ֆլեշմոբ՝ բացել իրենց տան պատուհանները եւ կաթսայով ու շերեփով նվագեն Սերժ Սարգսյանի վերջին զանգը: Արաբկիր վարչական շրջանի բազմաթիվ բարձրահարկ շենքերի բնակչուհիները ուղիղ 23:00-ին բացեցին իրենց բնակարանի պատուհանները եւ կաթսաներով ու շերեփներով նվագեցին Սերժ Սարգսյանի վերջին զանգը: Ֆլեշմոբի դուրս եկած կանայք նաեւ վանկարկում էին՝ «քայլ արա, մերժիր Սերժին»:
