«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ գլխավոր մասնագետը դուրս է գալիս ՀՀԿ-ից, պաշտոնից

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ, ՀՔԾ երրորդ մասի խորհրդական Արման Աղաքարյանը հայտնում է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ի շարքերից ու որպես պետական ծառայող, լքում է իր պաշտոնը, միանում պայքարին: Նա նաեւ կոչ է արել իր բոլոր ոստիկան ընկերներին, իրավապահ ծանոթներին՝ կանգնել ժողովրդի կողքին: Ֆեյսբուքյան իր էջում Աղաքարյանը գրել է. ՈՂՋՈՒ՜ՅՆ ՀՊԱ՜ՐՏ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻ՜Վ, ԱԶԱՏԱՏԵ՜ՆՉ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԱ՜Ծ ԻՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ Ես այս պահին համարվում եմ պետական ծառայող, բայց այս պահից հայտնում եմ իմ անհնազանդությունը բռնապետական, բռնատիրական, սուլթանական, չեբուրաշկիստական իշխանությանը: Պետական ծառայողը պարտավոր է կանգնել իր ժողովրդի կողքին և պայքարել հանուն իր երերկրի ու ժողովրդի, հանուն սերունդների ազատության, հանուն Ազատ-Անկախ Հայաստանի: Իմ հարգելի պետական ծառայող ընկեր, իմ ոստիկան ընկեր, իմ ՀՀԿ-ական ընկեր, դու պարտավոր ես կանգնել ոչ թե հարազատ ժողովրդի դեմ, բռնապետի, սուլթանի, չեբուրաշկիստների կողքին, այլ եկել է ձեր երազած այն ժամը, որպեսզի քայլ անեք ու կանգնեք ձեր ժողովրդի կողքին, ձեր երկրի, ձեր ազգի կողքին: Քո հրամանատարներն ու ղեկավարները հպարտանալու են քեզանով, որովհետև դու անելու ես այն քայլը, որ նրանք միշտ երազել են, բայց վախեցել: – ՀՀ ոստիկան, դու ենիչեր չես, քո երեխաներն ու հարազատները համացանցում տեսնելով քո դեմքը՝ ամաչում են քո համար, դու խլում ես նրանց հպարտությունն ու արժանապատվությունը: Ոչ մի պաշտոնով ու աշխատավարձով սերունդներիդ հպարտությունն ու արժանապատվությունը չես վերականգնի, նրանք չեն ներելու քեզ: Կանգնիր ժողովրդիդ կողքին, պայքարիր հանուն առանց բռնապետ Հայաստանի, հանուն Ազատ-Անկախ Հայաստանի, վերադարձրու զավակիդ հպարտությունը: ԵՎ վաղն արդեն կարող ես լինել քո երազած հայրենիքի ու ժողովրդի պաշտպանը: Նայիր այս երիտասարդներին, միացիր ժողովրդիդ այսօր և թույլ մի տուր, որ վաղը քո զավակները գան ու պառկեն այս ասֆալտին: Եթե, ոչ մենք, ապա Ո՞Վ Եթե ոչ հիմա, ապա Ե՞րբ Հարգելի պետական ծառայող, մենք հիմա նմանվում ենք 1915թ-ի այն փոս փորող հայերին, ովքեր իրենց հարազատների համար փոս փորելով, հույս ունեին փրկվել կոտորածից, բայց ուժասպառ լինելով, առաջինը նրանք թաղվեցին այդ փոսում: Հայ ժողովուրդը կոտորվող ու կոտրվող չէ: Էս ժողովրդի մեջ արթնացել է Ազատատենչ, Պայքարող ու Հաղթող Հայի Գենը: Ուրեմն իզուր փոս մի փորիր, իզուր ժամանակ մի շահիր, այլ քայլ արա, կանգնիր ժողովրդիդ կողքին, քայլ արա, մերժիր բռնապետին: Սա այն պայքարն է, որ սկսվել է վաղուց, որի համար կյանք և արյուն չեն խնայել մեր ազգի հերոսները, ովքեր բռնապետի կամքով հիմա կալանավոր են: – բռնապետ-չեբուռաշկա, դու այս հողում տեղ չունես, էս ժողովուրդն անիծելու և անարգելու է գերեզմանդ, սերունդներդ երանի են տալու, որ ընկած լինեիր Արցախի համար և իրենք հերոսի սերունդ լինեին, ոչ թե բռնապետի: Մենք այս այս պայքարում հաղթելու ենք և սերունդներին ժառանգելու ենք առանց բռնապետ Հայաստան՝ Ազատ-Անկախ Հայաստան: Ես անում եմ իմ քայլը, հայտնում եմ իմ անհնազանդությունը և միանում եմ իմ ժողովրդին: Էկեք Հանրապետության հրապարակ:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Պարզվեց` Ռոբերտա Մեցոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը․ Ալիևին պատասխանը տեսա՞ք․Արմեն Աշոտյան (video) Չինաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել Ճշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց․ Հայր Ռուբեն Ալիևի երեկվա խայտառակ պահվածքին տեսա՞ք՝ Նիկոլը ոնց արձագանքեց․ Արցախի ԱԺ նախագահ (video) Տղե՛րք, Նիկոլը լավ տղա է խաղում, դրսում՝ հարճ է․ լարված իրավիճակ նախագահականի մոտ (video) Իրանի հարավի նավահանգիստներից մեկում մի քանի նավ է բռնկվել. Mehr Լարված իրավիճակ․ Արմեն Աշոտյանի եւ մյուսների նկատմամբ ուժ կիրառվեց (video) Թեժ իրավիճակ նախագահականի մոտ․ Արմեն Աշոտյանը բանտից բերած իր բաժակով եւ թասով ահազանգ հնչեցրեց (video) Մակրոնը Փաշինյանի «սեւ ցուցակում» գտնվողներին Հայաստան է հրավիրել. «Հրապարակ» Խաղաղության գործընթաց է․ թշնամանում ենք Ռուսաստանի հետ (video) Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր՝ ինչպես է հասնելու իր նպատակին (video) #ՈՒՂԻՂ․Ալիևի լկտիությունը Երևանի կենտրոնում և Նիկոլի վախերը․պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը․ Ռուբեն Մխիթարյան Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ «Ժողովուրդ» Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ» Որ հասցեներում այսօր լույս չի լինի Մակրոնն այդ ամենը ասում է՝ Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար Հայաստանի գնով Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am