Անահիտ Բախշյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի շնորհած «Մխիթար Գոշ» մեդալից
Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը քիչ առաջ հայտարարեց, որ հրաժարվում է Սերժ Սարգսյանի շնորհած «Մխիթար Գոշ» մեդալից: Այս մասին նա ասաց «Կենտրոն» հեռուստաալիքի «Ուրվագիծ» հաղորդման եթերում: Այսպիսով, Անահիտ Բախշյանը միացավ այն մտավորականներին, որոնք այսօր մեկը մյուսի հետեւից հրաժարվում են Սերժ Սարգսյանի կողմից իրենց շնորհված պետական պարգեւներից ու կոչումներից:
