Հայտնի են վաղվա ծրագրերը
Հանրահավաքի բեմահարթակից հայտարարեցին, որ ոչ ոք չի կարող իրենց սպառնալ, և իրենք մտադիր են վաղը՝ վաղ առավոտից կրկին հանդիպել: Վաղ առավոտից՝ գործադուլ, դասադուլ, հաղթանակ: Չենք մոռանում, ժամը 10-ից հետո փողոցներում չենք մնում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը Հանրապետության հրապարակում կոչ արեց հանրահավաքի մասնակիցներին՝ իրենց ձերբակալվելուց հետո էլ ամեն առավոտ՝ ժամը 8։15-ին, շարունակել քաղաքացիական անհնազանդության պայքարը։
