ԲՀԿ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին ու Արարատ Միրզոյանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել։ «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է։ Մեր երկիրը այսօր կանգնած է պետականությանը սպառնացող լրջագույն վտանգի առջև, որը մեծանում է յուրաքանչյուր ժամի հետ։ Այսօր առավոտյան ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքաելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալությունը խաղաղ երթի ընթացքում էլ ավելի է բորբոքել հանրային դժգոհության ալիքը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, ինչպես նաև բողոքի ակցիայի առաջնորդների և մասնակիցների՝ իրավական տեսակետից խոցելի հիմնավորմամբ ձերբակալությունները։ Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին՝ դրանով իսկ փորձելով խուսափել հնարավոր անդառնալի զարգացումներից և հետևանքներից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ու բացառապես քաղաքական ճանապարհով։ Մենք անթույլատրելի ենք համարում ինչպես ուժային մեթոդները, այնպես էլ՝ վերջնագրերը, որոնք ստեղծված իրավիճակը դարձնում են փակուղային։ «ԲարգավաՃ Հայաստան» կուսակցությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ, իշխանությանն ու «Իմ քայլը» նախաձեռնությանը կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ անգամ առանց դրա օրակարգի նախնական համաձայնության։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա մեկ օրակարգային հարց, և դա ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու և որևէ բախում բացառելու հարցն է։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է իր քաղաքական և հանրային գործիքակազմի միջոցով նպաստել այդ գործընթացի կայացմանը։ Հայաստանի Հանրապետության պետականությունը թանկ է որևէ քաղաքական նպատակից և շահից։ Հայաստանի Հանրապետության պետականությունը բացարձակ ու անբեկանելի արժեք է, որը պահպանելու սրբազան պարտք ունենք բոլորս»,-ասված է հայտարարությունում։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում #ՈՒՂԻՂ․ Եվրոպայի և Ռուսաստանի կռվում դու ո՞վ ես, Նիկո՛լ․ Արամ Սարգսյան (video) ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը. «Հրապարակ» Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Արտաշատի խճուղում բախվել են «Lada»-ն և «Nissan Bluebird»-ը. վերջինը բախվել է ծառին. կա վիրավոր Պարզվեց` Ռոբերտա Մեցոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը․ Ալիևին պատասխանը տեսա՞ք․Արմեն Աշոտյան (video) Չինաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել Ճշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց․ Հայր Ռուբեն Ալիևի երեկվա խայտառակ պահվածքին տեսա՞ք՝ Նիկոլը ոնց արձագանքեց․ Արցախի ԱԺ նախագահ (video) Տղե՛րք, Նիկոլը լավ տղա է խաղում, դրսում՝ հարճ է․ լարված իրավիճակ նախագահականի մոտ (video) ԱՄՆ-ն վերցրել է կալանված իրանական լցանավերի նավթի մեծ մասը. Թրամփ Իրանի հարավի նավահանգիստներից մեկում մի քանի նավ է բռնկվել. Mehr Լարված իրավիճակ․ Արմեն Աշոտյանի եւ մյուսների նկատմամբ ուժ կիրառվեց (video) Թեժ իրավիճակ նախագահականի մոտ․ Արմեն Աշոտյանը բանտից բերած իր բաժակով եւ թասով ահազանգ հնչեցրեց (video) Մակրոնը Փաշինյանի «սեւ ցուցակում» գտնվողներին Հայաստան է հրավիրել. «Հրապարակ» Խաղաղության գործընթաց է․ թշնամանում ենք Ռուսաստանի հետ (video) Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր՝ ինչպես է հասնելու իր նպատակին (video) #ՈՒՂԻՂ․Ալիևի լկտիությունը Երևանի կենտրոնում և Նիկոլի վախերը․պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը․ Ռուբեն Մխիթարյան Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ «Ժողովուրդ» Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ» Որ հասցեներում այսօր լույս չի լինի Մակրոնն այդ ամենը ասում է՝ Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար Հայաստանի գնով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am