Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հանդիպել է Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին
«Քիչ առաջ եմ դուրս եկել ոստիկանության Շենգավիթի բաժանմունքից, որտեղ ձերբակալեցին Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին: Մեզ արձանագրություն տրամադրվեց, որտջեղ գրված է, որ Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը և Նիկոլ Փաշինյանն արարք են կատարել ապրիլի 13-ին, որի համար էլ նրանց ձերբակալել են: Մենք դիտողություն ներկայացրինք, որ ըստ Սահմանադրության՝ իրենք վերը նշված պատմագավորներին իրավունք ունեին ձերբակալելու ապրիլի 13-ին, եթե կարծում էին, որ դա հանցագործություն է, կամ նրանց ձերբակալելու համար պետք է Ազգային ժողով դիմեին»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց փաստաբան Նիկոլայ Բաղադասարյանը:
