Մեքսիկայում 16 ֆուտբոլիստ է զոհվել
Մեքսիկայում ավտովթարի հետեւանքով զոհվել է 16 ֆուտբոլիստ, եւս 10 ստացել են վնասվածքներ, հաղորդում էreuters-ը: Սիրողական թիմի ավտոբուսն ընկել է գետը: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Վերակրուս նահանգում: Ուղեւորների մեջ եղել են նաեւ երեխաներ:
