Զարուհի Փոստանջյանը շարժման ղեկը կվերցնի իր ձեռքը

«Հարգելի լրագրողներ, նախապես, դեռ 20 օր առաջ ինքս էլ դիմել էի իրազեկմամբ Երեւանի քաղաքապետարան եւ ոստիկանություն, որպեսզի ապահովեին մեր ազատ երթերի եւ ցույցերի իրավունքի իրացումը, եւ այդ հիմքով այսօր՝ ժամը 17։00-ից Ազատության հրապարակում ես իրավունք ունեմ անցկացնելու հանրահավաք, ինչպես նաեւ Երեւանի փողոցներում երթեր եւ խնդրում եմ, որ լրագրողներն ինձ ուղեկցեն եւ խնդրել եմ, որպեսզի ինձ ուղեկցեն նաեւ փաստաբանները, որպեսզի մասնակիցը դառնանք այս ամբողջ քաղաքական գործընթացին»։ Այս մասին քիչ առաջ Hraparak.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որն իր պայքարով միացել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին։ -Տիկին Փոստանջյան, ժամը 19։00-ին նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում։ -Ես հասկանում եմ, հիմա ես բոլոր տեղերում լինելու եմ ու պահանջելու եմ մեր օրինական իրավունքի իրացումը, այսինքն՝ նույն՝ 19։00-ի հավաքը օրինական հավաք է, քանի որ դա ինքնաբուխ հավաք է։ -Դուք այժմ որտե՞ղ եք։ -Ես այժմ Մաշտոցի պողոտայում եմ եւ կխնդրեի, որ ինձ մոտենային լրագրողները, որպեսզի դուրս գամ եւ ցուցարարներին մոտենամ։ -Այսինքն՝ շարժման ղեկը Ձեր ձե՞ռքն եք վերցնում։ -Այսօրվա օրինական հավաքի իրականացումը ես ստանձնելու եմ։ -Այսօր ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց՝ ձայնային նռնակներ նետելով խաղաղ ցուցարարների վրա, գուցե նույն բանը անի նաեւ այսօրվա հավաքի՞ն։ -Ես, իհարկե, չեմ բացառում, բայց դա մեզ չի կաշկանդում։ -Մտավախություն չկա՞, որ Ձեզ էլ կձերբակալեն։ -Չեմ բացառում, բայց այդ մեկուսացումից էլ չենք վախենում։ -Իսկ պատգամավորների ձերբակալություններն ինչպե՞ս կգնահատեք։ -Դա ակնհայտ ապօրինություն է, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի հեղինակը հենց անձամբ ինքն է, եւ ինքը նաեւ խոստովանական ցուցմունք տվեց։ Աննա Պապիկյան

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Տղե՛րք, Նիկոլը լավ տղա է խաղում, դրսում՝ հարճ է․ լարված իրավիճակ նախագահականի մոտ (video) Իրանի հարավի նավահանգիստներից մեկում մի քանի նավ է բռնկվել. Mehr Լարված իրավիճակ․ Արմեն Աշոտյանի եւ մյուսների նկատմամբ ուժ կիրառվեց (video) Թեժ իրավիճակ նախագահականի մոտ․ Արմեն Աշոտյանը բանտից բերած իր բաժակով եւ թասով ահազանգ հնչեցրեց (video) Մակրոնը Փաշինյանի «սեւ ցուցակում» գտնվողներին Հայաստան է հրավիրել. «Հրապարակ» Խաղաղության գործընթաց է․ թշնամանում ենք Ռուսաստանի հետ (video) Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր՝ ինչպես է հասնելու իր նպատակին (video) #ՈՒՂԻՂ․Ալիևի լկտիությունը Երևանի կենտրոնում և Նիկոլի վախերը․պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը․ Ռուբեն Մխիթարյան Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ «Ժողովուրդ» Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ» Որ հասցեներում այսօր լույս չի լինի Մակրոնն այդ ամենը ասում է՝ Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար Հայաստանի գնով Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am