«Ոչ ադեկվատ է ոչ թե իշխանությունը, այլ Նիկոլ Փաշինյանը ու նրա գործողությունները». Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձանագրում է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տապալվեց, քանի որ Նիկոլ Փաշինյանը եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ, սկսած ապրիլի 18-ից՝ իշխանությունները երկխոսության, հանդուրժողականության և համերաշխության կոչ են արել: «Ապրիլի 18-ին ես` որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ, որպես Հանրապետական կուսակցության խոսնակ, ապրիլի 19-ին` նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՅԴ-ն, այնուհետև վարչապետ Սերժ Սարգսյանը, քաղաքական ուժերը, երեկ արդեն բազմաթիվ քաղաքական և հասարակական կազմակերպություններ` երկրապահներից մինչև վիրահայերի միասնություն, կոչ են արել երկխոսության: Երեկ տեղի ունեցավ նախագահի և Փաշինյանի հանդիպումը, և այսօր վարչապետ Սարգսյանի ներկայությունը վառ ապացույցն է նրա, որ իշխանությունը խնդրի լուծումը տեսնում է բացառապես երկխոսության, հանդուրժողականության և համերաշխության ճանապարհով: Սակայն ցավալիորեն և ափսոսանքով պետք է նշեմ, որ կողմերից մեկը, իսկ ավելի կոնկրետ` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, ոչ թե երկխոսելու, այլ նախապայմաններ դնելու կամ իր պայմանները թելադրելու: Այդպես բանակցություն չի լինում: Եվ ինքը ուղիղ եթերում նշեց, որ չի եկել երկխոսելու: Այսինքն, ի՞նչ, եկել էր վերջնագրերով խոսելո՞ւ: Սա է խնդիրը»,- ասաց Շարմազանովը: Անդրադառնալով իշխանություններին ոչ ադեկվատ լինելու մեջ մեղադրելու Փաշինյանի հայտարարություններին` Շարմազանովը նշեց, որ ոչ ադեկվատ է ոչ թե իշխանությունը, այլ Նիկոլ Փաշինյանը ու նրա գործողությունները: Ոստիկանությունն այս օրերին զսպվածություն և հանդուրժողականություն է ցուցաբերել, բայց ամեն ինչ անվերջ չի կարելի կաթվածահար անել: Կա քաղաքական խնդիր, բերեք լուծենք, քննարկենք, օրենսդրական փոփոխություններ անենք, ընդդիմությանը նոր իրավունքներ տրամադրենք, քննարկենք քաղաքական օրակարգը: Բայց գալ նստել և ասել, որ ես չեմ եկել երկխոսելու, այլ եկել եմ ասելու, որ պետք է գնաս, այն դեպքում, երբ կա լեգիտիմ ընտրված խորհրդարան և իշխանություն, երկխոսություն չէ: Եվ ի սկզբանե այսօրվա բանակցությունները տապալվեցին, որովհետև կողմերից մեկը չէր եկել երկխոսելու, մենք ևս մեկ անգամ երկխոսության կոչ ենք անում, հանդուրժողականության կոչ ենք անում, բոլորին համերաշխության և խնդիրը բացառապես քաղաքական ճանապարհով լուծելու կոչ ենք անում, սակայն ոչ երբեք հասարակության մի խմբի կողմից պայմանները թելադրելու»,- նշեց ԱԺ փոխնախագահը: Հարցին` ի՞նչ քայլերի է պատրաստ գնալ իշխանությունը բողոքի ցույցերին մասնակցող քաղաքացիների և այդ գործողությունների կազմակերպիչների դժգոհությունը մեղմելու համար, Շարմազանովն ընդգծեց, որ իրենք պատրաստ են երկխոսել քաղաքական օրակարգի շուրջ: «Իշխանությունն իր բացառիկ համերաշխ և հանդուրժողական գործողություններով ցույց է տվել, որ իշխանությանը պետք չէ ապակայունացում: Մենք մեր երկրում թշնամիներ և հակառակորդներ չունենք: Ամենառադիկալ ցուցարարից մինչև ամենահանգիստ ցուցարարը մեր եղբայրներն ու քույրերն են: Բայց երբ դու գնում ես բանակցությունների, պետք է իմանաս, որ կա քաղաքական օրակարգ: Դու գնում ես և ասում ես ես չեմ եկել երկխոսելու: Մերժողականությունը չարիքն է ամեն ինչի: Իսկ պարոն Փաշինյանն այսօր գնացել էր մի օրակարգով` մերժողականություն, այլ ոչ թե երկխոսություն: Մենք առաջարկում ենք ոչ թե մերժողականություն, այլ երկխոսություն, ինչի մասին երեկ խոսում էր նաև պարոն Էդմոն Մարուքյանը և շատ քաղաքական ուժեր, իսկ երկխոսության վայրը խորհրդարանն է»,- նշեց նա: Անդրադառնալով հարցին` հնարավո՞ր է նոր հանդիպում վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, ինչի մասին ցանկություն է հայտնել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումից: «Մենք եկել էինք երկխոսելու, և ուղիղ եթերում տեսաք, որ պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարը եկել էր և ցուցարարների ղեկավարի հետ հանդիպում էր: Ես մեր նորանկախ պատմության մեջ նման բան չեմ հիշում: Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանն է գնացել, հանդիպել, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը: Չեմ ասում վատ են արել, բայց իրականությունն եմ ասում: Ինչպես չէր եղել նաև, որ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում հանդիպում էր Նիկոլ Փաշինյանի հետ: Եվ այս ամենը, այս էներգիան կարելի է օգտագործել շատ ավելի լավ` հանուն մեր երկրի բարեփոխման, հզորացման, այլ ոչ թե ընդդեմ: Ընդդեմը չարիք է, եկեք աշխատենք հանուն. իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ ցուցարարներն էլ, քաղաքացիներն էլ, լրագրողներն էլ, բոլորս: Իմ կոչը բոլորին` սթափվենք ու գնանք երկխոսության ճանապարհով»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Տղե՛րք, Նիկոլը լավ տղա է խաղում, դրսում՝ հարճ է․ լարված իրավիճակ նախագահականի մոտ (video) Իրանի հարավի նավահանգիստներից մեկում մի քանի նավ է բռնկվել. Mehr Լարված իրավիճակ․ Արմեն Աշոտյանի եւ մյուսների նկատմամբ ուժ կիրառվեց (video) Թեժ իրավիճակ նախագահականի մոտ․ Արմեն Աշոտյանը բանտից բերած իր բաժակով եւ թասով ահազանգ հնչեցրեց (video) Մակրոնը Փաշինյանի «սեւ ցուցակում» գտնվողներին Հայաստան է հրավիրել. «Հրապարակ» Խաղաղության գործընթաց է․ թշնամանում ենք Ռուսաստանի հետ (video) Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր՝ ինչպես է հասնելու իր նպատակին (video) #ՈՒՂԻՂ․Ալիևի լկտիությունը Երևանի կենտրոնում և Նիկոլի վախերը․պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը․ Ռուբեն Մխիթարյան Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ «Ժողովուրդ» Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ» Որ հասցեներում այսօր լույս չի լինի Մակրոնն այդ ամենը ասում է՝ Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար Հայաստանի գնով Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am