«Երկրին հրամցված խորհրդարանական համակարգը չդիմացավ առաջին իսկ լուրջ փորձությանը». Արմեն Դարբինյան
Երկրին հրամցված խորհրդարանական համակարգը չդիմացավ առաջին իսկ լուրջ փորձությանը: Չի դիմանալու նաև հետագայում: Քաղաքացիական նման ցասումի պայմաններում անգամ եվրոպացիների աչքերին թոզ փչելն այլևս անիմաստ է: Ցանկացած բանակցությունների առանցքում պետք է լինի նոր Սահմանադրության ընդունումը՝ նախագահական համակարգի վերադարձով: Մի փոփոխությամբ. Նախագահի պաշտոնավարումը պետք է սահմանափակվի մեկ ժամկետով:
