«Վաղն առավոտյան ժամը 10-ին տեղի կունենա իմ և Սերժ Սարգսյանի հանդիպումը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն ուղիղ միացմամբ հայտարարեց, որ վաղն առավոտյան ժամը 10-ին Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա իր և Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման հարցերը: Էրեբունիի միջոցառումը կսկսվի ոչ թե 11-ին, այլ 12-12:30-ն ընկած ժամանակահատվածում: Նշենք, որ պայմանավորվածությունըւ ձեռք է բերել նախագաահ Արմեն Սարգսյանը, ով Հանարպետության հրապարակ գալուց հետո հանդիպում է ունեցել նաև վերչապետ Սերժ Սարգսյանի հետ:
