Փաշինյանը կբանակցի Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, բայց ոչ կառավարական շենքերում

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած զրույցը: Նրա խոսքով՝ Արմեն Սարգսյանը բանակցությունների կոչ է արել, որին ի պատասխան ինքն ասել է, որ ժողովուրդը երեկ տվել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցելու հորդորի պատասխանը եւ ասել, որ ուշ է: «Նա ասաց, որ ինքը մտահոգված է իրավիճակով, ես ասացի, որ այստեղ հավաքված ժողովուրդն էլ մտահոգված իրավիճակով, ավելին՝ գիտեն լուծումը, թե ինչպես պետք է փարատեն մտահոգությունները, իսկ լուծումը Սերժ Սարգսյանի հեռացումն է:

 Նա ինձ ասաց՝ հիմա ի՞նչ, բանակցելու կարիք չկա՞, ես ասացի, որ երեկ հանրահավաքում ասել եմ, որ մենք պատրաստ ենք քննարկել իշխանության հեռացումը: Այո՛, մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատաստ ենք բանակցել: Ըստ էության՝ նա հարցրեց՝ ի՞նչ ֆորմատով և որտեղ,  ես ասացի, որ, քանի որ ինքը այս քաղաքականության մաս չէ, ես նրան հրավիրել եմ Հանրապետության հրապարակ, բայց Սերժ Սարգսյանին չեմ կարող հրավիրել, որովհետև վստահ չեմ, որ կկարողանամ նրա ներկայությամբ այստեղ իրավիճակ կառավարել»,- ասաց նա:
Նա  շեշտեց, ինքը կառավարական որևէ շենքում չի  հանդիպի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, միայն 3-րդ` չեզոք տեղում: Նա ևս մեկ անգամ արձանագրեց, որ ինքը միայն կբանակցի Սերժ Սարգսյանի վարչապետությունից հեռացման և իշխանություն անցնցում փոխանցելու շուրջ:  Փաշինյանը ներկայացրեց իրենց ճանապարհային քարտեզը: «Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, որը կընտրի այս հրապարակում: Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, մաքսիմալ արագ օրենսդրական փոփոխություն է լինում Ընտրական օրենսգրքում ու Կուսակցությունների մասին օրենքում: Ստեղծվում են օրենսդրական երաշխիքներ, որ կարող է տեղի ունենալ արտահերթ, ազատ, արդար, թափանցիկ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, քաղաքական պայմանավորվածության արդյունքում օրենքով սահմանված ժամկետում ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, որից հետո օրենքի ուժով արտահերթ խորհրդարանական ընտրություններ է հրավիրվում:Սա մեր  միակ պլանը չէ՝ կա նաև պլան Բ եւ Գ»,- ներկայացրեց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանը մտավախություն է հայտնել՝ բռնությունների հետ կապված, որին ի պատասխան Փաշինյանն ասել է. «Ես ասացի՝ ինչո՞ւ պիտի լինեն բռնություններ, հայտարարեցի, որ մեր կողմից պաշտոնապես երաշխավորում եմ, որ մեր շարժման որեւէ մասնակից, որեւէ բռնություն չի գործադրելու: Մենք բռնություն գործադրելու որեւէ ծրագիր չունենք, մենք մեր կողմից բացառում ենք բռնության գործադրումը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Եվրոպայի և Ռուսաստանի կռվում դու ո՞վ ես, Նիկո՛լ․ Արամ Սարգսյան (video) ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը. «Հրապարակ» Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Արտաշատի խճուղում բախվել են «Lada»-ն և «Nissan Bluebird»-ը. վերջինը բախվել է ծառին. կա վիրավոր Պարզվեց` Ռոբերտա Մեցոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը․ Ալիևին պատասխանը տեսա՞ք․Արմեն Աշոտյան (video) Չինաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել Ճշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց․ Հայր Ռուբեն Ալիևի երեկվա խայտառակ պահվածքին տեսա՞ք՝ Նիկոլը ոնց արձագանքեց․ Արցախի ԱԺ նախագահ (video) Տղե՛րք, Նիկոլը լավ տղա է խաղում, դրսում՝ հարճ է․ լարված իրավիճակ նախագահականի մոտ (video) ԱՄՆ-ն վերցրել է կալանված իրանական լցանավերի նավթի մեծ մասը. Թրամփ Իրանի հարավի նավահանգիստներից մեկում մի քանի նավ է բռնկվել. Mehr Լարված իրավիճակ․ Արմեն Աշոտյանի եւ մյուսների նկատմամբ ուժ կիրառվեց (video) Թեժ իրավիճակ նախագահականի մոտ․ Արմեն Աշոտյանը բանտից բերած իր բաժակով եւ թասով ահազանգ հնչեցրեց (video) Մակրոնը Փաշինյանի «սեւ ցուցակում» գտնվողներին Հայաստան է հրավիրել. «Հրապարակ» Խաղաղության գործընթաց է․ թշնամանում ենք Ռուսաստանի հետ (video) Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր՝ ինչպես է հասնելու իր նպատակին (video) #ՈՒՂԻՂ․Ալիևի լկտիությունը Երևանի կենտրոնում և Նիկոլի վախերը․պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը․ Ռուբեն Մխիթարյան Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ «Ժողովուրդ» Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ» Որ հասցեներում այսօր լույս չի լինի Մակրոնն այդ ամենը ասում է՝ Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար Հայաստանի գնով Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am