Արցախում ժամկետային զինծառայող է զոհվել
Ս.թ. հունվարի 21-ին, ժամը 13.45-ին ադրբեջանական շփման գծի հարավային ուղղությամբ գտնվող Հորադիզ բնակավայրի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հերթական անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը, որի հետեւանքով մահացու վիրավորվել և տեղում զոհվել է պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Մհեր Արամի Մովսեսյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կողմից կատարվող այդօրինակ քայլերը բացառապես միտված են ապակայունացնելու առանց այն էլ տարածաշրջանում տիրող լարված իրավիճակը: Գիտակցելով, որ դեպքերի նման զարգացումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, ղարաբաղյան կողմը կոչ է անում Բաքվին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահանջներին և սպառնալիքի տակ չդնել տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը: Այս մասին հայտնում ԱՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար փոխգնդապետ Ս. Հասրաթյանը:
