Ուզում եք՝ ծեծեք ինձ, ես չեմ հակադարձելու.Դավիթ Սանասարյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին առաջինը ելույթ ունեցավ նկարիչ Կարեն Արեյանը: «Ժողովրդի կողմը անցնելով՝իշխանությունները  վերջ կդնեն «մեր բոլորիս գլխին կուտակված խնդիրներին:  Արե՛ք այդ քայլը, և հավատացեք, կդառնաք աշխարհի ժողովուրդների սրտում հերոս»,- ասաց նա: Նկարիչը նորից դիմեց ոստիկաններին՝ ասելով․ «Դուք դուրս եք եկել ժողովրդի սրտից, ձեր արյունը այս ժողովրդի մեջ է, ոչ թե պագոնների, ինչը ավելի կարևոր է»: Գերմանիայի Թյուրինգի նահանգի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Վարդանյանը   կոչ արեց աշխարհի բոլոր հայերին գալ Հայաստան: «Մենք ամեն մի հայի կարիքը ունենք: Մենք ձեր կարիքը ունենք:Մի սպասեք, որ հայրենիքում իրավիճակը լավանա ու նոր վերադառնաք,- հիմա՛ վերադարձեք»,- ասաց նա: Նա, դիմելով Սփյուռքի հայերին, ասաց, որ պետք չէ անվստահությամբ վերաբերել այս շարժմանը: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանին պետք է վստահել: Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը իր խոսքում նշեց.«Այ ժողովուրդ, այս օրերին դու ցույց տվեցիր երկար տարիներ ծամծմված միտքը՝ քո հավաքական ուժի մասին, իսկ այսօր քո հավաքական ուժն արդեն պատմություն է ստեղծում:  Հայ ժողովրդի հավաքական ուժն արդեն ճակատագրեր է փրկում: Նայեք ցանկացած փողոց, ցանկացած քաղաքացու աչքին և կտեսնեք լույսը, սերն ու ժպիտը, որին երկար եք սպասել:

 Այսօր մենք այստեղ ենք, ոչ թե նրա համար, որ ատում ենք այդ մարդուն, այլ այստեղ ենք, որովհետև սիրում ենք մեր երկիրը, քաղաքացուն, զինվորին ու ոստիկանին»: Դավիթ Սանասարյանը նաև հորդորեց որևէ ոստիկանի նկատմամբ բռնություն  չկիրառել, անգամ, եթե իրենց նկատմամբ կիրառվի.«Ուզում եք՝ ծեծեք ինձ, ես չեմ հակադարձելու»,- շարունակեց Դավիթ Սանասարյանը:
 

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Չինաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել Ճշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց․ Հայր Ռուբեն Ալիևի երեկվա խայտառակ պահվածքին տեսա՞ք՝ Նիկոլը ոնց արձագանքեց․ Արցախի ԱԺ նախագահ (video) Տղե՛րք, Նիկոլը լավ տղա է խաղում, դրսում՝ հարճ է․ լարված իրավիճակ նախագահականի մոտ (video) Իրանի հարավի նավահանգիստներից մեկում մի քանի նավ է բռնկվել. Mehr Լարված իրավիճակ․ Արմեն Աշոտյանի եւ մյուսների նկատմամբ ուժ կիրառվեց (video) Թեժ իրավիճակ նախագահականի մոտ․ Արմեն Աշոտյանը բանտից բերած իր բաժակով եւ թասով ահազանգ հնչեցրեց (video) Մակրոնը Փաշինյանի «սեւ ցուցակում» գտնվողներին Հայաստան է հրավիրել. «Հրապարակ» Խաղաղության գործընթաց է․ թշնամանում ենք Ռուսաստանի հետ (video) Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր՝ ինչպես է հասնելու իր նպատակին (video) #ՈՒՂԻՂ․Ալիևի լկտիությունը Երևանի կենտրոնում և Նիկոլի վախերը․պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը․ Ռուբեն Մխիթարյան Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ «Ժողովուրդ» Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ» Որ հասցեներում այսօր լույս չի լինի Մակրոնն այդ ամենը ասում է՝ Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար Հայաստանի գնով Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am