«Քայլը» արեց իր քայլը. հերթը առայժմ գործող իշխանությանն է

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է. «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը անհավանական թվացող ալիքի է վերածվել: Երեկվա հանրահավաքը թե բազմամարդությամբ, եւ թե էներգետիկայով թերեւս աննախադեպ էր ղարաբաղյան շարժումից հետո: Ու ամեն ինչ խոսում է այն մասին որ սա դեռ գագաթնակետը չէ: Ալիքը դեռ թափ է հավաքում եւ արդեն բոլորովին նոր իրավիճակ է թելադրում թե՛ ցուցարարների, եւ թե՛ իշխանության համար: Ակնհայտ է որ իրավիճակին պետք է հանգուցալուծում տրվի: Ինչպիսի՞ն կլինի դա, եւ ո՞վ է թելադրելու հանգուցալուծման պայմանները: Իշխանության ներկայացուցիչները եւ, այսպես ասենք, իշխանության վերահսկողության տակ գտնվող կառույցները արդեն սկսել են երկխոսության անհրաժեշտության մասին խոսել: Մասնավորապես այդպիսի առաջարկներով են հանդես եկել նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ.-ն, հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը եւ այլն: Երեկ էլ նման առաջարկով հանդես եկավ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Բայց ճանաչելով գործող իշխանությանն ու նրա արբանյակներին, կարելի չափազանց հիմնավոր կասկածներ հայտնել, որ «երկխոսության» տակ նրանք հասկանում են ընդամենը իրավիճակը իրենց համար նվազագույն կորուստներով հանգուցալուծելու, մարդկանց տուն ուղարկելու եւ իրենց համար նախկին՝ կոմֆորտային իրավիճակը վերականգնելու մի ինչ- որ ծրագիր: «Հարթակներ ստեղծել», «քննարկել կնճռոտ հարցեր» տիպի օրակարգով երկխոսությունն այլեւս անհնար է: Մանավանդ որ դա արդեն եղել է: 2008 թվականի Մարտի մեկից հետո իշխանությունը նույնպես սկսեց «երկխոսել» ընդդիմության հետ, բայց մի որոշ ժամանակ անց պարզվեց, որ իշխանությունը նենգ խաղ խաղաց ու ընդամենը իր դավիթհարությունական «շուստրիություններով» վերականգնեց իր լիակատար կոմֆորտը: Այս անգամ երկխոսության նստելու կոչերը գուցե թե տրամաբանական հնչեին մեկ- երկու շաբաթ առաջ, բայց ոչ հիմա: Ասել, որ իրավիճակը փոխվել է, կնշանակի ոչինչ չասել: Իրավիճակը փոխվել է արմատապես՝ հանրությունը տառացիորեն մերժում է Սերժ Սարգսյանին, եւ դա տեսնում են բոլորը: Լրիվ բնական պետք է համարել այն գնահատականը, որը երեկվա հանրահավաքում երկխոսության առաջարկների մասին հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը. «Ուշ է երկխոսության համար՝ պոեզդ ուշոլ»,- հայտարարեց նա: Այդուհանդերձ, Փաշինյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են քննարկում ունենալ, բայց՝ այլ օրակարգով: «Մենք, իհարկե, պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման՝ հրաժարականի ժամկետները եւ դրա հետ կապված որոշ պայմաններ: Պատրաստ եմ ասել, որ մենք վրեժխնդրություններ չենք ուզում: Եթե Սերժ Սարգսյանը օր առաջ բացի իր աչքերը եւ հրաժարական տա, դա միայն ու միայն օգուտ կբերի նրան եւ Հայաստանի Հանրապետությանը»,- հայտարարեց նա: Այս հայտարարությունից հետո նա վերջապես կետերով ներկայացրեց հետագա քայլերի տեսլականը, որին արդեն մի քանի օր սպասում էր հայ հանրությունը: «Ուզում եմ ներկայացնել ապագայի տեսլականը.

  1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից:
  2. ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին:
  3. Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն:
  4. ՀՀ օրենսդրությամբ՝ վարչապետ նշանակվելուց հետո քսան օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին: Երբ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:
Այս կետերը հնչեցնելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե իրենք պատրաստ ենք քննարկումներ սկսել ՀՀԿ-ի հետ իշխանությունը ժողովրդին սահուն, անցնցում փոխանցելու համար: «Այդ ընտրությունները ոչ մեկի կասկածի տեղ չեն թողնելու, դրանք պետք է լինեն 100 տոկոս արդար, ազատ ընտրություններ, ու հաղթող պետք է լինի ժողովուրդը: Հիմա եւ սրանից հետո ընտրություններում պետք է հաղթի միայն ու միայն ՀՀ ժողովուրդը: Եվ ընտրությունների հաջորդ օրը ՀՀ քաղաքացին պետք է ասի՝ ես ձեւավորեցի իշխանություն, ես ընտրեցի, ես արդար Հայաստանի իշխանությունն եմ»,- հայտարարեց նա: Այսպիսով, պատկերավոր ասած, պաշտոնապես հրապարակվել է «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժման ծրագիրը: Այն, ինչ խոսք, դեռ շատ ընդհանուր է: Կան կետեր, որոնք կարող են տարակուսանքներ առաջացնել, օրինակ այն, թե ինչ է նշանակում «վարչապետի ժողովրդի թեկնածու», կամ ինչպես է հնարավոր ապահովել 100 տոկոս արդար եւ ազնիվ ընտրություններ մերօրյա Հայաստանում: Բայց պետք է հաշվի առնել, որ ծրագիրը հնչել է հանրահավաքի ժամանակ, ինչը ամենեւին չի ենթադրում ծրագրային կետերի տեխնիկական մանրամասնում: Արդեն կարելի է չկասկածել, որ վերը նշված կետերի իրականացման մեխանիզմները կարելի գտնել եւ վստահ լինել, որ առայժմ գործող իշխանությունը դրանք չի խախտի: Չի խախտի, որովհետեւ արդեն գիտակցում է՝ համաժողովրդական ալիքը ցանկացած պահի կարող է սրբել նրանց, առանց որեւէ քննարկումների: Եվ Փաշինյանի երեկվա հայտարարության այն դրվագը, թե «մենք վրեժխնդրություն չենք ուզում», այդ դեպքում կկորցնի արդիականությունը: Եվ, ի վերջո, եթե այս շարժումը կարողացավ շատ շատերի համար անակնկալ կերպով արթնացնել հանրությանը եւ բարձրացնել այսպիսի ալիք, ապա վերը նշված կետերի իրագործման համար տեխնիկական բնույթի մեխանիզմներ գտնելը այնքան էլ բարդ գործ չէ: Մի խոսքով, «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը հրապարակ նետեց իր ծրագիրը, եւ հիմա գործող իշխանության հերթն է քայլեր անելու: Որքանով դրանք կլինեն խոհեմ, պարզ կդառնա առաջիկա օրերին: Եթե իշխանությունը ընդունի այս ծրագիրը, ապա Հայաստանը այս իրավիճակից դուրս կգա շահած: Իսկ եթե չընդունի ու դիմի իր համար սովորական դարձած բռնություններին, ապա չարժե նույնիսկ կանխատեսումներ անել ապագայի մասին: Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 21-ի համարում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Պարզվեց` Ռոբերտա Մեցոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը․ Ալիևին պատասխանը տեսա՞ք․Արմեն Աշոտյան (video) Չինաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել Ճշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց․ Հայր Ռուբեն Ալիևի երեկվա խայտառակ պահվածքին տեսա՞ք՝ Նիկոլը ոնց արձագանքեց․ Արցախի ԱԺ նախագահ (video) Տղե՛րք, Նիկոլը լավ տղա է խաղում, դրսում՝ հարճ է․ լարված իրավիճակ նախագահականի մոտ (video) Իրանի հարավի նավահանգիստներից մեկում մի քանի նավ է բռնկվել. Mehr Լարված իրավիճակ․ Արմեն Աշոտյանի եւ մյուսների նկատմամբ ուժ կիրառվեց (video) Թեժ իրավիճակ նախագահականի մոտ․ Արմեն Աշոտյանը բանտից բերած իր բաժակով եւ թասով ահազանգ հնչեցրեց (video) Մակրոնը Փաշինյանի «սեւ ցուցակում» գտնվողներին Հայաստան է հրավիրել. «Հրապարակ» Խաղաղության գործընթաց է․ թշնամանում ենք Ռուսաստանի հետ (video) Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր՝ ինչպես է հասնելու իր նպատակին (video) #ՈՒՂԻՂ․Ալիևի լկտիությունը Երևանի կենտրոնում և Նիկոլի վախերը․պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը․ Ռուբեն Մխիթարյան Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ «Ժողովուրդ» Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ» Որ հասցեներում այսօր լույս չի լինի Մակրոնն այդ ամենը ասում է՝ Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար Հայաստանի գնով Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am