Վթարից մահացած պայմանագրային զինծառայող Կարենի տանն այսօր պետք է խնջույք լիներ

Երեւան-Մեղրի ավտոճանապարհին վթարի ենթարկված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մահացած ուղեւորներից վարորդ, 30-ամյա պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանը 5-ամյա դուստր եւ 3-ամյա որդի ունի: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանը: Նրա խոսքով, այսօր Կարենի տանը երեխայի նախակրթարանի հետ կապված խնջույք պետք է լիներ, այնինչ նրա հոգեհանգիստն է: Կարենը մանկուց հորից զրկված է եղել: Սոցիալապես անապահով ընտանիք են եղել, ինքը պայմանագրային զինծառայող է եղել, իսկ մայրն ուրիշի դաշտերում է աշխատում: Տանջված կին է: Նրա կորուստը սգում են բոլոր համագյուղացիներն ու հարազատները՝ ընտանիքի անդամների հետ միասին: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ մարտի 10-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: «Opel» մակնիշի 34 CC 745 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քյարքիի ոլորաններում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մոտ 350 մետր գահավիժելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Կարապետյանը, Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 35-ամյա Վահան Ղուկասյանը և Արարատի մարզի Սիս գյուղի բնաիչ, 30-ամյա Ռուսլան Հարությունյանը տեղում մահացել են, իսկ Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչներ, 28-ամյա Ռոման Հարությունյանը և 32-ամյա Արկադի Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունը ցուցաբերելուց հետո նրանց տեղափոխել էին Երևան, քանի որ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ մահացած Ռ. Հարությունյանը վիրավորներ Ա. և Ռ. Հարությունյանների եղբայրն է, իսկ 3 մահացածներն ու 2 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ կանի անհնարինն Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար Ժողովրդավարությունը չի կարող լինել անվտանգության և խաղաղության երաշխավոր. Բագրատ Սրբազան Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին. Շարմազանով Հրապարակվել են ԱԺ ընտրությունների քարոզչության կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները Որքան ընտրող է ընտրողների ռեգիստրում ընդգրկված «Նիկոլը մարդու բերանը սկոտչով փակել է, ասում է՝ դեմ ես, ձայն հանիր». Էդգար Էլբակյան (video) «Դու ո՞վ ես, որ մտածում ես քո այլանդակությամբ ով ողջ մնա, ով՝ մահանա»․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի փամփուշտները սպառվել են, մնացել է վերջինն ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղադրանքը եղել է ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու մասին Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովա Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն Հունիսի 7-ը մեր վերջին շանսն է. հարցում (video) Ես սարսափեցի, երբ լսեցի՝ Բաքվի բերդերից ինչ կոչ էր արեցին մեր ռազմագերիները․ սա վերջն է․ Զոհրաբյան (video) Փաշինյանի ժամացույցն արդեն միացված է․ Անդրանիկ Թևանյան (video) Նիկո՛լ, լսիր ամենասարսափելին՝ քանի կարող ես, դու որոշիր, թե չէ Ռուսաստանը գործի կանցնի․ Սուրենյանց (video) Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am