Աշխարհիկ լիբերալները խորհրդարանում վերցրել են իշխանությունը
Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Ալի Աբդել Ալը: Նրան որպես միասնական թեկնածու առաջադրել են «Սիրով՝ Եգիպտոսին» լիբերալ կուսակցությունների բլոկը: Շուրջ 10 ժամ տեւած քվեարկության ընթացքում նա կարողացել է առաջ անցնել 6 մրցակիցներից: Նրա օգտին քվեարկել է 585 պատգամավորներից 401-ը, գրում է ՏԱՍՍ-ը:
