Արմեն Սարգսյանը հեռացավ հրապարակից հույսով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ եկել էր Հանրապետության հրապարակ՝ հանդիպելու Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահը զրուցեց Նիկոլ Փաշինյանի հետ: Լրագրողներից մեկի հարցին, թե բանակցություններ կլինե՞ն՝ Ա. Սարգսյանը պատասխանեց՝ «հուսանք»: Լրագրողի մեկ այլ հարցին, թե կարող է ուժ չկիառելու վերաբերյալ երաշխիք տալ, Արմեն Սարգսյանը չպատասխանեց: Նա խոստացավ առաջիկայում անպայման հանդիպել լրագրողների հետ: Նիկոլ Փաշինյանը բազմության միջից ուղեկցեց նախագահ Արմեն Սարգսյանին:
