Ինչ խոսեցին ու պայմանավորվեցին Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ժամանեց Հանրապետության հրապարակ: Հրապարակում զրույց ունենալուց հետո նախագահը հեռացավ: Լրագրողների հարցին, թե բնակցություններ լինելու են, նախագահը պատասխանել է՝ հուսանք: Արմեն Սարգսյանն այլ հարցերի չպատասխանեց: Ավելի վաղ նա Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր բանակցել ստեղծված իրավիճակի շուրջ, իսկ Փաշինյանը նրան հրապարակ էր իրավիրել:
