Բերման են ենթարկել Լեւոն Բարսեղյանին
Քիչ առաջ Հայկական ժամանակը տեղեկություն է ստացել, որ Գյումրիում բերման են ենթարկել Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Նրան բերման են ենթարկել Գյումրու Կայարանամերձ հրապարակից: Այս մասին տեղեկացնում է Բարսեղյանի եղբայրը: Լեւոն Բարսեղյանն այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ էր ունենալու:
