«Ամբիոններից հեշտ է խոսելը, մանավանդ երբ շրջապատված եք ոստիկաններով». Արման Նավասարդյան (video)
«Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը ճգնաժամային է»,- այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արաման Նավասարդյանը: Խոսելով երկխոսության կոչերի մասին՝ Արման Նավասարդյանն ասաց. «Սա այն մասսան չէ, որ բռնել է ահաբեկչական ճանապարհը: Դուրս եկեք փողոց, տեսեք՝ ի՞նչ են ուզում էս մարդիկ: Իհարկե հեշտ է խոսել ամբիոններից՝ շրջապատված ոստիկաններով»: Ըստ արտակարգ և լիազոր դեսպանի՝ այստեղ չկան ամերիկյան, ռուսական կամ էլ մայդանական ազդեցություններ, սա ժողովրդի պայքարն է: Արման Նավասարդյանը չի բացառում, որ երկրում տիրող իրավիճակից կարող են օգտվել տարածաշրջանում հարևան պետությունները: Մանրամասները՝ տեսանյութում.
