«Կարծես՝ Փաշինյանը վերցրել է Լենինի դերը». Արամ Գ Սարգսյան (video)
«Ես ցավում եմ, որ հանրապետության այսօրվա վարչապետն ադեկվատ չի գնահատում այն ամենն ինչ այս պահին տեղի է ունենում երկրում»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արամ Գ Սարգսյանը: Ըստ Արամ Սարգսյանի՝ տիրող իրավիճակի լուծման համար կա երկու ճանապարհ՝ մեկը ժողովրդի պահանջը կամ պետք է բավարարել, մյուսը՝ եթե իշխանությունը համամիտ չէ ժողովրդի հետ, պետք է գնալ արտահերթ ընտրության. «Ո՞նց կարելի է ասել, որ 15-20 հոգի են բողոքողները: Երիտասարդների դուրս գալը փողոց ահազանգ է իշխանության համար, սպասենք, թե ինչ թեզիսներ կներկայացնի Նիկոլ Փաշինյանը»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
