« Հիմա Նիկոլն ավելի խելոք է». Արամ Գ Սարգսյան (video)
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ այս անգամ Մարտի 1-ի դեպքերը չեն կրկնվի. «Հիմա Նիկոլն ավելի խելոք է: Նա ամեն կերպ փորձում է ժողովրդին հեռու պահել սադրանքներից»: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը ևս կարծում է, որ եվրոպական մի շարք կառույցներ, ինչպես նաև Ռուսաստանը կարմիր գիծ են դրել վարչապետի և կառավարության դիմաց, որպեսզի չկրկնվեն Մարտի 1-ի իրադարձությունները: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն էլ հավելեց, որ Հայաստանում պետք է կոտրել օլիգարխիային և միայն այդ դեպքում հնարավոր է ինչ-որ բան փոխել: Մանրամասները՝ տեսանյութում.
