Պատրաստ ենք քննարկել միայն Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները.Փաշինյան (video)
Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը շարունակվում է: Ցուցարարները երթով շարժվում են դեպի Ավան վարչական շրջան: Երթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը , լրագորղների հետ զրույցում, խոսելով Սերժ Սարգսյանի երկխոսություն սկսելու մասին, ասաց. «Պատրաստ ենք քննարկել միայն իր հեռացման պայմանները: Սա երկխոսություն չէ: Ես երեկ ասեցի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություն չենք ուզում: Մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովդին լինի անցնցում»: Սերժ Սարգսյանն ասում է կարող են անդառնալի կորուստներ լինեն,հրացրեց լրագրողներից մեկը, Փաշինյանն ասաց. «Ես էլ եմ կարծում, որ կարող են անդառնալի կորուստներ լինել, դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները: Սա ուլտիմատում չէ, սա բխում է իրավիճակից: Իսկ Սերժ Սարգսյանի ասածը ուլտիմատում չէ՞»,- ասաց նա:
