Ցավում եմ ՀՀԿ տիկնայք եւ պարոնայք, բայց ՍՍ-ն իմ վարչապետը լինել չի կարող. Հասմիկ Պապյան
Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ հրապարակել Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ վրան «մերժվածը» կարգախոսը:
«77 ձայնով «ընտրվեց», ցավում եմ ՀՀԿ-ական տիկնայք եւ պարոնայք, բայց ՍՍ-ն իմ վարչապետը լինել չի կարող:
Ես ազատ, անկախ, արժանապատիվ Հայաստանի տեսլականն ունեմ եւ արդեն այն տեսնում եմ, կներեք: Փառք ու պատիվ մեր երիտասարդությանը:
Փառք ազատատենչ հայ ժողովրդին»,- գրել է Հասմիկ Պապյանը:
