Շմայսը խոչընդոտում է Էջմիածնից Երեւան եկող ցուցարարներին
Առաքել Մովսիսյանը Արգավանդի ճանապարհը փակել է, մյուս կողմից եկող մեքենաների ընթացքը փակել է: Բեռնատարները Մովսիսյանի հորդորով փակում են ճանապարհը, որ Էջմիածնից Երեւան եկող ավտոշարասյունը չմիանա ցուցարարներին: Լրագրողի հարցին, թե ինչու է Առաքել Մովսիսյանը եկել Արգավանդ, նա ասաց՝ իմ գյուղն է, ապա հորդորեց լրագրողին մնացած հարցերն ուղղել «վերբովկա» եղած Նիկոլից: Ոստիկանները քայլեր չեն ձեռնարկում ճանապարհը բացելու համար: Գրում է araratnews.am-ը:
