Չի կարելի խոսել ճնշումների և վերջնագրերի լեզվով ու փակուղի տանել ամեն ինչ. Արմեն Աշոտյան
Առճակատման, ատելության և ագրեսիայի աստիճանը վտանգավոր աճ է գրանցում այս օրերին։ Էլ չասեմ դրսից Հայաստանին և Արցախին սպառնացող բազմաթիվ գործոնների ակտիվացման մասին։ Չի կարելի մերժել քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհը, խոսել ճնշումների և վերջնագրերի լեզվով ու փակուղի տանել ամեն ինչ։ Էներգիան կարող է կամ պարպվել, կամ ցրվել, կամ էլ վերածվել երկիրը բալանսավորող ու առաջ տանող ուժի։ Ճանապարհի ընտրությունը քաղաքական լայնախոհություն է պահանջում։ Արմեն ԱՇՈՏՅԱՆ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
