Տարածքային նոր պահանջներ Հայաստանին. Ալիևի հարվածը վարչապետ Սարգսյանին

«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ղարաբաղյան բանակցային գործընթացին վարչապետ Սերժ Սարգսյանն ասել է. «Եթե մենք ունենայինք այլ ճանապարհ՝ առանց զիջումների ասելու՝ ամբողջը մերն է, և վերջ, միգուցե կարելի էր դրան գնալ»: Նրա խոսքերով՝ չունենք այդպիսի ճանապարհ: «Դա խաղաղության ճանապարհը չէ: Խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է: Իսկ համաձայնության գալու համար անհրաժեշտ է երկու կողմի կարծիքը»: Նա, այնուամենայնիվ, հավելել է, որ մեր ամենօրյա գործը պետք է լինի ամեն ժամ հայկական զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելը. «Սա է ամենառեալ միջոցը կայունությունը պահպանելու: Իհարկե, մենք պետք է զարգացնենք հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, որովհետև նրանցից էլ շատ բան է կախված, բայց ամենահիմնականը հայ զինվորն ու սպան են»: «Բանակցային պրոցեսը պետք է շարունակվի: Մենք մեր դիրքորոշումները չենք փոխելու Արցախի հարցում»: Հարցին, թե խոսքը զիջումների մասի՞ն է, Սերժ Սարգսյանը ասել է. «Այ, որ իրենք հրաժարվեն այդ պատրանքներից, թե փոխզիջում նշանակում է հայկական կողմերի և ադրբեջանական կողմի կողմից, այդ ժամանակ խնդիրը կարող է լուծվել»: Խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է, փոխզիջումներն են, փաստացի կրկնում է պաշտոնական Երևանի դիրքորոշումը Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի միջազգային հանրությանը ներկայացնում է հայկական կողմի բանակցային պատրաստակամությունը՝ խաղաղ բանակցությունների շարունակման առումով: Իսկ ի՞նչ է ասում այս օրերին Ալիևը, որի ռազմատենչ հայտարարությունները միջազգային հանրությունը հետևողականորեն անտեսում է... Ալիև կրկին պնդում է՝ «ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև ժամանակակից Հայաստանը գտնվում են Ադրբեջանի պատմական հողերում», նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նախագահի պաշտոնում իր չորրորդ երդմնակալության արարողության ժամանակ: Իր ելույթում նախագահ Ալիևը խոստացել է շարունակել բանակի հզորացումը, որն իր խոսքերով՝ արագացված տեմպերով արվում էր վերջին 15 տարիներին: «Այսօր ադրբեջանական բանակը աշխարհի ամենաուժեղ բանակների շարքում է՝ իր հագեցվածությամբ, զինվածությամբ, տեխնիկայով, անվտանգությամբ»,- թվարկել է նա և կրկին անգամ խոսել ապրիլյան պատերազմի մասին: «Ապրիլյան մարտերը՝ մեր փառավոր պատմությունն է, մեր մեծ հաղթանակը: Ադրբեջանական բանակը ազատագրել է մեր օկուպացված հողերի մի մասը, մենք վերահսկում ենք հազարավոր հեկտարներով տարածքներ, այդ հողերում կյանքը վերադառնում է, այդ հողերում ադրբեջանական դրոշն է ծածանվում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ևս մեկ անգամ խոստանալով, որ կազատագրի «օկուպացված հողերը»: Ադրբեջանի նախագահը, որն իր նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների շնորհիվ կպաշտոնավարի նախկինի պես ոչ թե 5, այլ արդեն յոթ տարով, խոսել է նաև Ղարաբաղյան հակամարտությունից: Նա կրկնել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես տարածքային ամբողջականության շրջանակներում: «Մենք երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետության ստեղծում»,- հերթական անգամ հայտարարել է Ալիևը շարունակելով. - «Մենք միջազգային հանրությանը կհասցնենք այն, որ ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև ժամանակակից Հայաստանը գտնվում են Ադրբեջանի պատմական հողերում: Դա ապացույցներ ունի: Մենք մի քանի անգամ արտաքսվել ենք, ինչի մասին միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի»: Ահա հետընտրական իրավիճակներում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ելույթների տարբերությունը. մեկն անընդհատ շեշտում է՝ խաղաղություն փոխզիջումների միջոցով, իսկ Ալիևը՝ կրկնում է՝ «միայն տարածքային ամբողջականություն», գումարած՝ տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, ու այս էլ արդեն որերորդ անգամ, կոնկրետ վերջին ամսվա ընթացքում՝ արդեն երկրորդ անգամ: Հետընտրական ստարտը ղարաբաղյան հարցում, այսպիսով, տրված է. իրավիճակը ոչ միայն հուսադրող չէ, այլ՝ նույնիսկ վտանգավոր: Ալիևն, ըստ ամենայնի, հող է նախապատրաստում գործողությունների: Թամար Բագրատունի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am