Կալանավորված գտնվում ենք Արտաշատի ոստիկանության բաժնի տուգանային հրապարակում. գյուղապետ
Քիչ առաջ Արարատի մարզի Նոր կյանք համայնքի գյուղապետ Գարի Սարգսյանը ֆեյսբուքի իր էջին գրառում է կատարել, որ ինքը, հայրը, եղբայրը եւ քույրը պատանդի կարգավիճակու են:
«Սիրելի հայրենակիցնե՛ր, այս պահին հայրս, քույրս, եղբայրս, gg տաքսու վարորդը և ես մեքենայի մեջ փաստացի կալանավորված գտնվում ենք Արտաշատի ոստիկանության բաժնի տուգանային հրապարակում։
Ես նույնիսկ ստիպված եղա իմ բնական կարիքները հոգալ այս շշի մեջ։
Մեզ հետ ամեն ինչ ընտիր ա։
Սպասում ենք ոստիկանների կողմից հետագա գործողություններին։
Գլուխներդ բա՛րձր, դուխներդ տե՛ղը, հեղափոխությունը արդեն եղել է։
Ես Ձեզ բոլորիդ շաաաաա՜տ շաաաա՜տ սիրում եմ։
Եվ ուրեմն`
ՔԱ՛ՅԼ ԱՐԵՔ, ՄԵՐԺԵ՛Ք ՍԵՐԺԻՆ»,- գրել է նա։

