Նիկոլ Փաշինյանն ասել է իրեն ձեռբակալելու դեպքում ինչ անեն քաղաքացիները. video
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր քայլարշավն սկսել է Նոր Նորքի 7-րդ զանգվածից: Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տալիս փողոց մտնել, մի շարք ցուցարարներ արդեն բերման են ենթարկվել: Ավտոմեքենաներն ազդանշաններով աջակցություն են հայտնում երթի մասնակիցներին: hayeli.am-ի լրագրողը հայտնում է, որ տեղի ունեցավ հրմշտոց, ոստիկանները խոչընդոտում են լրագրողների աշխատանքը: «Մենք ստիպված կլինենք բոլորին կարգի հրավիրել: Դուք, որպես կազմակերպիչ, կհեռացվեք այստեղից, քանի որ չեք կարողանում նորմալ կազմակերպել հավաքը»,- հայտարարեց Օսիպյանը՝ դիմելով Փաշինյանին: Փաշինյանն ի պատասխան ասաց, թե սա ինքնաբուխ հավաք է և ոստիկանությունը չի կարող խոչընդոտել իրենց երթը և որոշ խորհուրդներ տվեց քաղաքացիներին, թե ինչ քայլերի դիմեն իրեն ձերբակալելուց հետո: Մանրամասները տեսանյութով՝ քիչ հետո.
